Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Ասկերանի քաղաքապետի քրեական գործով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա Հ․Շ․-ն 2024թ․ մայիսի 26-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված հավաքին բազմամարդություն ապահովելու, հավաքի ընթացքում մեծաքանակ անձանց անունից պահանջներ ներկայացնելու նպատակով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում փաստացի բնակվող անձանց ֆիզիկական ներկայությունը հավաքին ապահովելու համար իր ազգականի միջոցով փորձել է նյութապես շահագրգռել այդ անձանց՝ խոստանալով յուրաքանչյուրին տալ 6000-8000 ՀՀ դրամ, վառելանյութ, իսկ հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում` նաև սնունդ և ըմպելիքներ, ինչի շուրջ հիշյալ ազգականի հետ ձեռք է բերել համաձայնություն:

Վերջինս, սակայն, ի սկզբանե նպատակ չի ունեցել կատարելու հավաքին մասնակցելու նպատակով անձանց շահագրգռելուն ուղղված գործողությունները, ինչի հետևանքով, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից բացահայտվելու պատճառով 35-ամյա տղամարդու կողմից կազմակերպված հանցագործությունը չի իրագործվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներով:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Շ․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 43-236-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, որը հետագայում փոխարինվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցով:

Նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։


Թեև նախաքննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից համապատասխան շարժական գույքն իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով այն անհատույց և ապօրինի դարձրել է իրենը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարության՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշման պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է, ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ այս մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Աննան գործարքների մեջ է․ Նիկոլը հանձնվում է նրան․․․»․ Արամազդ Զաքարյան (video) «Կարո Փայլյանը մոռացե՞լ է իր ծեծվելը․․․» (video) #ՀԻՄԱ․ Խայտառակություն դասագրքերում․ ինչպես են աղավաղել հերոսներին․ մանկավարժն ահազանգում է (video) Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով #ՈՒՂԻՂ․ Նիկոլի երեկվա սարսափելի բացահայտումը․ Արա Վարդանյան (video) Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում. Տաթևիկ Հայրապետյան Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 1 միլիարդ դոլարի շահույթ՝ 1 տարում․ բնակչության թալան՝ սպիտակ ձեռնոցներով Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր Փաշինյանն Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի հետ» Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ. սա նույն օպերայից ա, ինչ Էրատոն, Պապ թագավորը, ակադեմիական քաղաքը. Հակոբ Կարապետյան Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը․ վիրավnր կա Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան Նիկոլի բացահայտումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am