Էրդողանի ղարաբաղյան մահակը՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս շաբաթ հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ ու մինչ այս հանդիպումը, Էրդողանն ասել է, որ, եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի։ Էրդողանը, փաստորեն, հստակ հասկացրել է, որ այս շաբաթ Ռուսաստանի նախագահի հետ քննարկելու է ղարաբաղյան խնդիրը։ Պուտինի դիրքորոշումը չափազանց կարևոր է այս հարցում, «Սաբահ» պարբերականին ասել է Էրդողանը՝ Ադրբեջան կատարած այցից հետո։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Էրդողան հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։ Հավելենք նաև, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև այսօր չկարգավորված հարցեր չկան։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը օրերս նշել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Հայտնի է, որ նոյեմբերի 16-ին ժամը 11-ին Մոսկվայում Մամեդյարովը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Իսկ հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնեց, թե համանախագահները նախատեսում են նոյեմբերի կեսերին հանդիպել նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Մամեդյարովը նաև ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ որոշվել է արագացնել բանակցային գործընթացը։ Սակայն ՀՀ արտգործնախարարությունը մինչ այժմ չի հաստատել Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ԱԳ նախարարի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում։ Բանակցություններից ժամեր անց հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Եվ՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որ լարվածությունը թուլանա»։ Իսկ հոկտեմբերի 26-ին ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանը նշել էր. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: Ասյպես, նախապատրաստվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը: Ընդ որում, վերջին շրջանում Պուտինի և Էրդողանի երկխոսությունը կանոնավոր բնույթ է կրում. սեպտեմբերի 28-ին նրանք Անկարայում անցկացրել են 1,5 ժամ տևած բանակցություններ, որտեղ Պուտինը ժամանել էր աշխատանքային այցով, իսկ հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմանի համագործակցության և Սիրիայի ճգնաժամի հարցերը: Անկարան ու Բաքուն սկսել են ինտենսիվ ԼՂ խնդրի վերաբերյալ իրենց սպասումները ցույց տալ, ընդ որում՝ նրանք շեշտում են Պուտինի դերն ու ազդեցությունն այս խնդրում: Էրդողանն արդեն բաց է ասում, որ Թուրքիայի համար ադրբեջանանպաստ լուծման հույսը՝ Պուտինն է: Դե իսկ, Բաքվի սպասումները Մոսկվային վաղուց նորություն չեն: Մնում է սպասել ու տեսնել, թե Թուրքիա-Ադրբեջան հերթական և նոր ակնկալիքները Պուտինից ինչ դրսևորումներ կստանան, ինչ ազդեցություն կունենան Հայաստանի նկատմամբ: Ըստ երևույթին, նոյեմբերի կեսերին՝ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ Սարգսյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի ԼՂ խնդիրը և ի ցույց կդրվի, թե որքան է լրջորեն Պուտինը վերաբերել, կամ արհամարհել Թուրքիայի ակնկալիքների մասին Էրդողանի բարձրագոչ հայտարարությունը: Հարկ է նկատել, որ Մոսկվան էլ իր հերթին սկսել է խոսել վերջին օրերին ԼՂ խնդրի մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից առաջ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ «Նման երկխոսությունը բոլորի համար ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ կոլեկտիվ որոշումներ կայացնելիս թույլ կտա ներկայացնել ԵԱՀԿ շատ լուրջ ներուժը: Այդ ներուժը շատ կարևոր է օգտագործել առաջին հերթին Ուկրաինայի հակամարտության, նաև Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ համանախագահությունը Անդրկովկասի հարցով Ժնևի քննարկումներում: Կարևոր ենք համարում չթուլացնել ԵԱՀԿ ուշադրությունը Բալկանների խնդրին», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտությունների կարգավորման գործում: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am