Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին

Բաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամներ դիմել են Ադրբեջանի կառավարությանը և COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջներով. Ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետությունյան օկուպացված տարածքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։

Հայտարարությունը ստորագրվել է Բելգիայի հիմանական քաղաքական կուսակցությունների կողմից՝ MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit և Groen։ Առաջին երեքի դեպքում հայտարարությունը ստորագրել են անձամբ կուսակցությունների ղեկավարները։

Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրև COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքներին։ Այնուհետև նրանք նշում են իրենց պահանջները՝ հիշեցնելով 2020 թվականի դեկտեմբերի 16-ից հետո Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի և Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևերը։

Այդ, ինչպես նաև 2021 թվականի մայիսից և 2024 թվականի հոկտեմբերից հետո Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերին համահունչ՝ բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում.

· անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

· Ապահովել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության՝ ներառյալ վանքերի խաչքարերի անձեռնմխելիությունը։ Զերծ մնալ դրանց ալբանացումից, ինչպես նաև պատմական վերանայումներից։

· Զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետությունում օկուպացված տարածքներից։

Բացի այդ, համահեղինակները Բելգիայի կառավարության պատվիրակությանը կոչ են անում COP 29-ին մասնակցության ընթացքում գործել վերը նշված խորհրդարանական բանաձևերի ոգուն համահունչ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է այս նախաձեռնությունը՝ նշելով. «Մենք երախտապարտ ենք հայտարարության համահեղինակներին, որոնց թվում են խոշոր քաղաքական կուսակցությունների նախագահները, բարձրաստիճան խորհրդարանականները և օրենսդիր մարմնի բոլոր մակարդակների ներկայացուցիչներ։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ մղելու նրանց հարգել միջազգային նորմերը և գործել դրանց համապատասխան։ Այս հայտարարությունը ընդգծում է այդ անհրաժեշտությունը և հստակ ուղերձ է, որին COP29-ին մասնակից բելգիական պատվիրակությունը պետք է հավատարիմ մնա։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կշարունակի իր հավատարմությունը արդարությանն ու խաղաղության հաստատմանը և միշտ կձգտի ընդգծել այդ նպատակներին հասնելու համար բովանդակալից և անմիջական գործողությունների անհրաժեշտությունը»:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Փաշինյանի կառավարությունը պետք է չքվի՛ իր որոշումների հետ միասին․ հարցում (video) «Արա Նիկո՛լ, էդ նույնն է, որ Հովիկ Աղազարյանին ամուսնացնես Ջենիֆեր Լոպեսի հետ»․ Գևորգ Պետրոսյան (video) Նիկոլը երկիրը վերածել է «լակոտակրատիայի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Культурный обмен и традиции: итоги медиатура «Узнай Россию» Мир медиа: экскурс в закулисье «Россия сегодня» и Останкино Ե՞րբ է պաշտոնանկ լինելու Սուրեն Պապիկյանը (video) Աննա Հակոբյա՛ն, Հռոմի պապի մոտ չհիշեցի՞ր Բաքվում խոշտանգվող մեր գերիներին (video) Медиатур «Узнай Россию»: культурное погружение и бесценный опыт ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը 2018 թվին ժողովուրդը ճիշտ էր, իշխանությունն էր սխալվել և նույն խառնվածքի պատճառով, ինչ հիմա Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի նկատմամբ Սրբազանը խոստովանեց՝ բժիշկ է պահանջել Նիկոլի համար (video) Արևմտյան քաղաքակրթության գերակայության դարաշրջանն ավարտվել է. Օրբան Алиев, ты террорист,- Нарине Дилбарян (video) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Քաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցել ՔՊ-ն Երևանում շրիշակից ցածր վարկանիշ ունի․ Գևորգ Ստեփանյան Մի միտք ա ինձ տանջում․ Ինչի՞ց է տանջվում Փաշինյանը (video) Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ծրագրել է Երևանից հող հանձնել․ Երևանի ավագանու անդամ (video) Աննա Հակոբյանն իրեն օրհնված է զգում Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Ասկերանի քաղաքապետի քրեական գործով «Եթե Քյարամյանը որոշի խոսել՝ նա կպայթեցնի Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան (video) Երևանի իշխանական կոալիցիան ստում է. Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am