«Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ: Վերջը ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու: Չի կարողանում լուծել նույնիսկ այն բանից հետո, երբ ինքն իրեն ևս վեց օրինակով/ copy հրաժարականի է ուղարկում ու հետո նորից իրեն ևս վեց օրինակով նշանակում պաշտոնի:

 Չի կարողանում լուծել ռեբուսը, թե արդյոք ինքը մեղավո՞ր, թե՞ պատասպանատու է լինելու քաղաքացիական պայմանագրից խաղաղության պայմանագիր ստանալու ճանապարհին, երբ ունի տարբեր չինովնիկներից և պատգամավորներից բաղկացած իր անձնական ստատիստների մի համաբույլ, որոնց քաղաքական ինտելեկտը և ՕԳԳ-ը համարյա զրո է իր «առաքելությանը» օգնելու գործում և դրանք բացի իր «խարանը հպարտ կրողի» և «չարչարանքի» ծույլ արտատպումից, ուրիշ ոչ մի կերպ չեն օգնում և սկսել են նույնիսկ վնասել՝ դառնալով նարկոդիսպանսերներում ադեկվատության և վստահության թեստ հանձնողներ:

Չի կարողանում լուծել մի ռեբուս իր ընտրողների առջև, որը կոչվում է մեղավոր ես, թե պատասխանատու ֆեյք/ձախողված թավշյա հեղափոխության համար, քանի որ մեծ սպասումներից օրգանապես ոչինչ չի մնացել, իսկ հավատն ու լեգիտիմությունը սննկացած են մինչև վերջ, բայց դա վերականգնելու համար ուզում է հավատալ այն մտքին, որ ևս մեկ անգամ երկաթե կամ պողպատյա մանդատ խնդրելու շանս կունենա:

 Չի կարողանում լուծել մի ռեբուս՝ դառնալ հայկական Батька, առանց հենարանի՞, որը կայուն և երաշխավորված միջին խավն է, թե՞ գնալ Հայաստանը արտաքին քաղաքական հասարակաց տուն դարձնելու ճանապարհով, որտեղ իր իշխանության երաշխավորն ու լեգիտիմացնողը բացառապես կլինեն արտաքին քաղաքական հաճախորդները:

Չի կարողանում լուծել լեգիտիմության խորը կորուստը կառավարման էֆեկտիվության հաշվին կոմպենսացնելու ռեբուսը, որի ականատեսը կարելի է լինել ամեն հինգշաբթի կառավարության նիստերի որակը դիտարկելիս: Երբ մտնելով բյուրոկրատ կառավարիչի դերի մեջ կատարում է այդ դերը բացարձակ անտաղանդ, որովհետև նախ չունի մասնագիտական ապարատ և ակնառու են մասնագիտական դեղին մամուլի ավանտյուրիստական զեղումները:

Իրական խնդիրը և ռեբուսը անլուծելի է և նա դա շատ լավ հասկանում է, որովհետև մեղավորը պետք է կրի իր մեղքը, իսկ պատասխանատուն ենթարկվի պատասպանատվության:

Այն ամենը, ինչ դուք դիտարկում եք քաղաքական աքսիոմ է և քաղաքական շնչառության խորը խնդիր իր կողմնակի սիմպտոմներով: Բոլոր անկայուն շարժումները և ռեբուսների լուծման փորձերը ավելի են խորացնելու սիմպտոմները:

Հ.Գ. Կայուն միջին խավը ու թավշյա ընտրազանգվածը տարբեր բաներ են: Ես չեմ ասում Батька-ն է ասում»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան Նիկոլի բացահայտումները Փաշինյանի առաջարկը Ադրբեջանին ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Նիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա Վարդանյան Ինչու Նիկոլը չի կատարում խոստումները Հովիկ Աղազարյանը կայացրել է որոշում #ՀԻՄԱ․ Սա խուժանների իշխանության թալանն է․ երթ Նոր Նորքում` տրանսպորտի թանկացման դեմ (video) Ինչ է ասել Փաշինյանը Ում է ուզում Փաշինյանը մշանակել ՔԿ նախագահի պաշտոնում Փաշինյանը խոստովանեց Իսկ դուք երբեւէ, անցած մեկ տարվա ընթացքում նա՞յել եք գերիներից գեթ մեկի հարազատի աչքերին։Չեք կարող նայել. Մարգարիտ Եսայան Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին Տղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն (video) ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ, որ կոչի հորդորակ»․ Մելիքյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am