«Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ: Վերջը ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու: Չի կարողանում լուծել նույնիսկ այն բանից հետո, երբ ինքն իրեն ևս վեց օրինակով/ copy հրաժարականի է ուղարկում ու հետո նորից իրեն ևս վեց օրինակով նշանակում պաշտոնի:

 Չի կարողանում լուծել ռեբուսը, թե արդյոք ինքը մեղավո՞ր, թե՞ պատասպանատու է լինելու քաղաքացիական պայմանագրից խաղաղության պայմանագիր ստանալու ճանապարհին, երբ ունի տարբեր չինովնիկներից և պատգամավորներից բաղկացած իր անձնական ստատիստների մի համաբույլ, որոնց քաղաքական ինտելեկտը և ՕԳԳ-ը համարյա զրո է իր «առաքելությանը» օգնելու գործում և դրանք բացի իր «խարանը հպարտ կրողի» և «չարչարանքի» ծույլ արտատպումից, ուրիշ ոչ մի կերպ չեն օգնում և սկսել են նույնիսկ վնասել՝ դառնալով նարկոդիսպանսերներում ադեկվատության և վստահության թեստ հանձնողներ:

Չի կարողանում լուծել մի ռեբուս իր ընտրողների առջև, որը կոչվում է մեղավոր ես, թե պատասխանատու ֆեյք/ձախողված թավշյա հեղափոխության համար, քանի որ մեծ սպասումներից օրգանապես ոչինչ չի մնացել, իսկ հավատն ու լեգիտիմությունը սննկացած են մինչև վերջ, բայց դա վերականգնելու համար ուզում է հավատալ այն մտքին, որ ևս մեկ անգամ երկաթե կամ պողպատյա մանդատ խնդրելու շանս կունենա:

 Չի կարողանում լուծել մի ռեբուս՝ դառնալ հայկական Батька, առանց հենարանի՞, որը կայուն և երաշխավորված միջին խավն է, թե՞ գնալ Հայաստանը արտաքին քաղաքական հասարակաց տուն դարձնելու ճանապարհով, որտեղ իր իշխանության երաշխավորն ու լեգիտիմացնողը բացառապես կլինեն արտաքին քաղաքական հաճախորդները:

Չի կարողանում լուծել լեգիտիմության խորը կորուստը կառավարման էֆեկտիվության հաշվին կոմպենսացնելու ռեբուսը, որի ականատեսը կարելի է լինել ամեն հինգշաբթի կառավարության նիստերի որակը դիտարկելիս: Երբ մտնելով բյուրոկրատ կառավարիչի դերի մեջ կատարում է այդ դերը բացարձակ անտաղանդ, որովհետև նախ չունի մասնագիտական ապարատ և ակնառու են մասնագիտական դեղին մամուլի ավանտյուրիստական զեղումները:

Իրական խնդիրը և ռեբուսը անլուծելի է և նա դա շատ լավ հասկանում է, որովհետև մեղավորը պետք է կրի իր մեղքը, իսկ պատասխանատուն ենթարկվի պատասպանատվության:

Այն ամենը, ինչ դուք դիտարկում եք քաղաքական աքսիոմ է և քաղաքական շնչառության խորը խնդիր իր կողմնակի սիմպտոմներով: Բոլոր անկայուն շարժումները և ռեբուսների լուծման փորձերը ավելի են խորացնելու սիմպտոմները:

Հ.Գ. Կայուն միջին խավը ու թավշյա ընտրազանգվածը տարբեր բաներ են: Ես չեմ ասում Батька-ն է ասում»:

դիտվել է 213 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Խայտառակություն դասագրքերում․ ինչպես են աղավաղել հերոսներին․ մանկավարժն ահազանգում է (video) Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով #ՈՒՂԻՂ․ Նիկոլի երեկվա սարսափելի բացահայտումը․ Արա Վարդանյան (video) Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում. Տաթևիկ Հայրապետյան Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 1 միլիարդ դոլարի շահույթ՝ 1 տարում․ բնակչության թալան՝ սպիտակ ձեռնոցներով Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր Փաշինյանն Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի հետ» Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ. սա նույն օպերայից ա, ինչ Էրատոն, Պապ թագավորը, ակադեմիական քաղաքը. Հակոբ Կարապետյան Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը․ վիրավnր կա Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան Նիկոլի բացահայտումները Փաշինյանի առաջարկը Ադրբեջանին ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am