Կարող եմ նշել այլ դրվագներ, թե ինչպես են մեր խոշոր ակումբները դարձել խաղալիք ՀՖՖ այս ղեկավարության ձեռքին. Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՖՖ այսօրվա ղեկավարության շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա մասնավորապես գրել է. «Դիտեցի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հարցազրույցը Համլետ Ղուշչյանի հետ և ուշադրությունս գրավեց հատկապես մեկ դրվագ:

Պարոն Սողոմոնյանը արձանագրում է, որ (մեջբերումը բառացի չէ) երբ ՀՖՖ այսօրվա ղեկավարությունը կռիվ է տվել այլ ակումբների դեմ, իրենք լռել են, ու հիմա հերթը հասել է իրենց: Նա ափսոսանքով է նկատում, որ այն ժամանակ պետք չէր լռել:

Անշուշտ, լռելու պահով դա ճշմարտություն է, բայց միայն հիսուն տոկոսով:

Ճշմարտութան մյուս հիսուն տոկոսն այն է, որ երբ ՀՖՖ ղեկավարությունը, ապօրինաբար, առանց հիմքերի քանդում էր, օրինակ, «Լոկոմոտիվ» ակումբը՝ նրան մեղադրելով պայմանավորված խաղերի մեջ (այս գործով ՀՖՖ-ն Լոզանի դատարանում պարտվել է «Լոկոմոտիվ»-ին և այդ ակումբին արդեն վճարել 50 հազար ֆրանկ), ակումբների մեծ մասը ոչ միայն լռում էր, այլև աջակցում ՀՖՖ ապօրինությանը:

Ես կարող եմ նշել այլ դրվագներ, թե ինչպես են մեր խոշոր ակումբները դարձել խաղալիք ՀՖՖ այս ղեկավարության ձեռքին:

Կամ երբ «Սևան» ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանն ապօրինաբար զրկվում էր հինգ տարով ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից (ՀՖՖ-ն այս գործով էլ է պարտվել Լոզանում՝ CAS-ում և վճարել 51 հազար ֆրանկ), քանի՞ խոշոր ակումբ ձայն հանեց:

Հենց ուղտը չոքում է ձեր դռանը, այն ժամանակ եք հիշում ու խոսում արդարությունից ու ապօրինություններից:

Խնդրեմ, նայեք նաև, թե, օրինակ, «Ուրարտու» ակումբը, որ նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, ինչպես է իրեն դրսևորել ՀՖՖ քվեարկություններում, ժողովներում ու Գործկոմի նիստերում:

Հրապարակավ պարոն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջելուց առաջ կամ զուգահեռ, պետք է խիզախություն ունենալ և բարեկամաբար ներողամտություն հայցել այն քվերակությունների համար, որոնք արվել են ընդդեմ ակումբների և ի շահ ՀՖՖ այսօրվա ղեկավարության:

Եվ, ի դեպ, ովքեր չգիտեն, ասեմ՝ երբ Տիգրան Հակոբյանին ապօրինաբար հինգ տարով հեռացրեցին հայկական ֆուտբոլից, նա գնեց Վրաստանի «Թելավի» ակումբը, որը խաղում է այդ երկրի Բարձրագույն լիգայում: Իբր շատ հայ, հայաստանյան բիզնեսներ կային, որ հայկական ֆուտբոլում էին, մի հատ էլ նրանցից մեկին դուրս մղեցին»:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
«Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ». Վլադիմիր Մարտիրոսյան Փաշինյանն ակնարկեց՝ ինչով կզբաղվի Գնել Սանոսյանը (video) Նիկո՛լ, ուզում ես մորուքդ սափրի, ուզում ես նորը դիր, ժողովուրդը գիտի՝ ինչ է անելու․ ընդդիմադիր (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ ի՞նչ է արել մահացած զինվորի մայրը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ». Վլադիմիր Մարտիրոսյան «Չեն մարսելու. ուսանողների հետ շփումներից տեղյակ եմ՝ չեն պատրաստվում սուսուփուս Բրյուսովի շենքից դուրս գալ». Ցոլակ Ակոպյան Կառավարությունը կրճատեց արցախցիներին տրվող դրամական օգնության չափերը (video) Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել Европейский газовый гамбит Азербайджана — хорошая новость для России. Часть 2 Անձնական պատասխանատվություն եք կրելու, զգուշացնում եմ․ Փաշինյանը շարունակում է սպառնալ (video) #ՈՒՂԻՂ․ «Աննան Նիկոլին կթողնի Վատիկանի պադվալում»․ Սարգիս Ավետիսյան (video) Европейский газовый гамбит Азербайджана — хорошая новость для России. Часть 1. Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Արմավիրում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել «Մտնելու եմ համայնք․․․ինձնից չնեղանա՛ք․․․». Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20 հազար դոլար, զարդեր Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ինչի՞ մասին են նոր նշանակումները «Узбекская принцесса» ставит в неловкое положение швейцарскую судебную систему. Часть 2: ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի «Узбекская принцесса» ставит в неловкое положение швейцарскую судебную систему. Часть 1:
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am