Ժամկետային զինծառայող հայ ըմբիշները փայլուն ելույթներ են ունեցել Բանակայինների աշխարհի առաջնությունում
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայ ըմբիշները փայլուն ելույթներ են ունեցել։
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթել է Մոնղոլիայի մասնակցին և նվաճել արծաթե մեդալը:
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն։63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։
67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթել է Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալ։
Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ։
65 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը հաղթել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալ՝ դառնալով Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: