Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սպորտը, խոշոր մրցաշարերը լավ հնարավորություն են ցանկացած երկրի հեղինակության համար, և բնական է, որ մարզական նվաճումների հասնելու համար շատ երկրներ լուրջ ծախսեր են անում:

Երեկ Երևանում մեկնարկել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը դեռ նախքան մեկնարկը հայտնվեց սկանդալային ուշադրության կենտրոնում, ըստ որում՝ առաջնությունը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հետ կապված:

Պատճառը մի շարք ըմբիշների տարածած հայտարարությունն ու տարակուսանքն էր առ այն, որ չնայած իրենք նպատակային պատրաստվել են այս մրցաշարին, սակայն դրա մեկնարկից բառացիորեն օրեր առաջ տեղեկացել են, որ իրենք չեն ներկայացնելու Հայաստանը:

Սոցցանցերն ու մամուլը հեղեղվեցին այս մասին հրապարակումներով, մեկնաբանություններով, ենթադրություններով: Բանն այնտեղ հասավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, որը նույնպես հայտնվել էր սոցցանցային քննադատության թիրախում, ստիպված եղավ պաշտոնապես հայտարարել, որ իրենք կապ չունեն Երևանում մեկնարկող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակից կազմի հետ: Այդպես էլ ընդգծել են՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերն ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո: Ֆեդերացիան նշում է, որ իրենց համար էլ է ցավալի, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել այս մրցաշարում:

Իսկ երկրի «ռազմական կառույցը», ինչպես հասկանալի է, պաշտպանության նախարարությունն է: Բնականաբար, հարց է ծագում, թե ՊՆ-ն ինչից ելնելով է նախապատրաստված և ավելի ուժեղ համարվող ըմբիշներին դուրս թողել ու թիմը կազմել այլ ըմբիշներից: Մենք, իհարկե, լիահույս ենք, որ Հայաստանն ու երկրի բանակը ներկայացնող ըմբիշներն ամեն դեպքում անմնացորդ կպայքարեն ու կհասնեն հաջողության: Կարծում ենք՝ թե՛ մարզիկները, թե՛ մարզիչները ամեն ինչ կանեն՝ բացճակատ կանգնելու համար: Բայց հարցեր, անկասկած, մնում են: Ու ոչ թե ըմբիշներին, ոչ թե հավաքականին ուղղված, այլ կազմակերպիչներին ու պատասխանատուներին՝ ՊՆ, ԿԳՄՍՆ:

Առաջինն ու հիմնականը նաև սոցցանցերում տիրապետող կարծիքն է, որ Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ոչ հեռու, որքան հնարավոր է՝ հաճախ հաղթեն Թուրքիայի ներկայացուցիչներն ու հաճախ հնչի այդ պետության հիմնը: Իսկ ուրիշ ի՞նչ է մնում ենթադրել, մանավանդ նման իշխանությունների պայմաններում: Հուսանք, սակայն, նպատակներին չեն հասնի, և մեր հավաքականը լուրջ արդյունքներ ցույց կտա:

 

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին Լավ, որ այդքան ճամփորդում եք պետության հաշվին, ոչ մի տեղից ոչ մի բան չե՞ք կարողանում սովորել․ Տաթևիկ Հայրապետյան Կանադան պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի դեմ. Մելանի Ջոլի Որքան վարորդ է արդեն աշխատանքց ազատվել. հայտնում է պատգամավորը Արցախը սեր էր, Նիկո՛լ, բայց քո նմանը դա չի հասկանա․ Արմեն Աշոտյան Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում․ ուժայիններն արդեն հավաքվել են շենքի մոտ Ամոթը ոչ թե նահատակ լինելն է,այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատեւելը․ Շարմազանով Վրաստանում հերքել են իշխող կուսակցության ղեկավարի հրաժարականի մասին լուրերը Ամենամեծ ցավը, որ ապրում եմ՝ այն է, որ հասկանում եմ՝ շատերդ դա չեք ընկալում, սրտի ցվավ չեք զգում, կորստի ցավը չեք զգում. Գեղամ Մանուկյան Սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի բռնազվաթված տարածքները․ իրանագետ Զավեշտալի է, որ Փաշինյանն է դա ասում. մարդ, ով այս ամբիոնից բացահայտ ասել է, որ ինքը խաբել է ժողովդին. Հայկ Մամիջանյան Արամ Արամյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել «Ես խամաճիկ պատգամավոր եմ» գրությամբ պաստառներ՝ Երևանի փողոցներում Փաստաբանը քաղաքապետարանին հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիատոմս գնելն է տրամաբանությունից դուրս. Րաֆֆի Ասլանյան ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցը Իրանի նախագահը տեղեկացրել է Պուտինի հետ շտապ հանդիպման մասին Ո՞ւր է այն քաղաքապետը, որ փողոցից իշխանության է եկել. ԱԺ պատգամավոր Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում Ավտոբուսի վարորդների համազգեստները քաղաքապետարանը վաճառել է վարորդների վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am