«Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը. Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր, էներգետին անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

««Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը:

Ավելի շուտ՝ արդեն շրջանցում է:

Այսօր արդեն Կենտրոնական Ասիայի երկրները, մասնավորապես, Ղազախստանն ու Ուզբեկստանը համագործակցություն են զարգացնում միջանցքի առանցքային շահառու հանդիսացող Չինաստանի հետ՝ եվրասիական այս կարևոր ենթակառուցվածքի զարգացման շուրջ:

Իր հերթին, Չինաստանը 2022 թ.-ից ի վեր ռազմավարական երկխոսության մեջ է Ադրբեջանի հետ՝ «Միջին միջանցքը» «Գոտի և ճանապարհ» մեգածրագրին ինտեգրելու նպատակով:

Ադրբեջանն էլ փորձում է համոզել ԵՄ որոշ դերակատարներին «Միջին միջանցքի» ռազմավարական նպատակահարմարության մեջ՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու ձևավորման համատեքստում: Երթուղի, որը վաղուց արդեն անցնում է Վրաստանով և հայտնի է որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի: Վերջինս, իր հերթին, մեծ հավանականությամբ կմիանա Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղուն՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» շարունակվելու հեռանկարով՝ վերջնականապես սեղմելով տրանսպորտային օղակը Հայաստանի շուրջ:

Ահա այսպիսի «Անակոնդայի մեթոդ»:

Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է «Միջին միջանցքի» կոմերցիոն ցուցանիշների վրա: Պահանջարկն այս հաղորդակցության հանդեպ աճում է օրըստօրե: Այսպես, 2024 թ.-ի 10 ամսվա ընթացքում դրանով իրականացվող բեռնափոխադրումներն աճել են 68%-ով՝ հասնելով 3,8 մլն տ-ի:

Միջանցքի շահառուներն արդեն խոսում են դրա թվայնացման մասին, իսկ դա նշանակում է, որ դրավերաբերյալ բոլոր ռազմավարական որոշումները վաղուց կայացվել են:

Ուստի, անգամ Հարավային Կովկասի ամբողջական տրանսպորտային ապաշրջափակման դեպքում որևէ մեկը չի վերանայելու տարիներով, իսկ առանձին դեպքերում՝ տասնամյակներով մշակված ու ձևավորված հաղորդակցությունների լոգիստիկան:

Մենք կորցրել ենք ամենակարևորը՝ ժամանակը:

Ուստի, գանք իրականություն»։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ավինյան, ասում ենք , արա, հեռացիր քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քեզ քավության նոխազ չի դարձրել, սրբխեչի ուլի նման չի զոհաբերել Դժբախտ ստրկամիտներին ներկայացնում են որպես բանակի հիմնադիրներ. Պարույր Հայրիկյան Հայաստանի վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ. Վարդան Բալյան Թուրքերը շարունակում են վայելել նիկոլական «հյուրընկալությունը». Արթուր Խաչատրյան Պուտինը Լուկաշենկոյի միջոցով հասկացնում է Փաշինյանին, որ այլևս չի հանդուրժելու նրան․ Ստեփան Դանիելյան Փաշինյանի՝ բանակի մասին գրառմանը քաղաքացիները քննադատությամբ են արձագանքում Վահե Գրիգորյանն ընտրվել է Դարձել է 1937 թիվը, մեզ նոր Թեհլերյան է պետք. Արցախի հերոսի մայր ՔՊԿ-ն միացրել է «զադնի»-ի ռեժիմը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Կենտրոնում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Xterra»-ն Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը իրեն ջայլամի տեղ է դրել Կմեռնեմ. Կառավարման ունակությունները ֆանտաստիկ են. Պիպոյան Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ տեղի կունենան Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը Փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս Արին-Բերդ փողոցում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել․ 6 մարտական հաշվարկին միացել է ևս 4-ը Հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում․ մանրամասներ ԳՇ պետն ինչու՞ է հագել այդ համազգեստը. Բագրատ Սրբազան Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի «Լիլո» շուկայում Մեզ ՌԴ-ից 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել՝ ամբողջությամբ պիտանի. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունվարի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունվարի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունվարի 28-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 28-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am