Լինել ընդդիմադիր Ադրբեջանում

«Գեղարդ» հիմնադրամ․

«Ադրբեջանում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք մշտապես ենթարկվում են հետապնդումների: Ներկայումս Բաքվի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում այդ մարդիկ, մնալով Ադրբեջանում, կա'մ հայտնվում են ճաղավանդակներից այն կողմ, կա՛մ՝ սպանվում, կա՛մ էլ ստիպված են լինում լքել երկիրը՝ բնակություն հաստատելով արտերկրում: Այս քաղաքականությունն ալիևյան ընտանիքը որդեգրել էր իշխանության գալու հենց առաջին տարիներին, իսկ ավելի ընդգծված կերպով շարունակում է իրականացնել Իլհամ Ալիևի կառավարման շրջանում:

Դեռևս 2005 թվականին «Monitor» ամսագրի հիմնադիր և խմբագիր Էլմար Հուսեյնովն սպանվել էր իր տան դիմաց: Չնայած նրան, որ միջադեպից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հուսեյնովի սպանությունը համարել էր պետության իմիջի վրա թողնված «սև բիծ» և հայտարարել, որ ամեն ինչ կարվի հանցագործությունը հնարավորինս շուտ բացահայտելու և մեղավորներին պատժելու համար, այնուամենայնիվ՝ այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չէր ձեռնարկվել: Հետաքննությունը լրագրողի սպանության մեջ մեղադրել էր Վրաստանի երկու քաղաքացիների, սակայն սպանության դրդապատճառների մասին այդպես էլ ոչինչ չբացահայտվեց:

Ակտիվիստների կարծիքով՝ սպանության պատճառը կարող էր լինել Հուսեյնովի մասնագիտական գործունեությունը․ վերջինս աչքի էր ընկել իշխանության դեմ քննադատական կեցվածքով:

Նշենք, որ Հուսեյնովը լրագրողական գործունեությամբ սկսել էր զբաղվել դեռևս 1995 թվականից: Վերջինիս սպանությունից հետո նրա կինն ու մանկահասակ որդին արտագաղթել էին Նորվեգիա:

Քաղաքական մեկ այլ ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն 1992 թվականից «Մուսավաթ» կուսակցության անդամ է։ Վերջինիս քաղաքական ակտիվությունը պատճառ էր հանդիսացել տարբեր ժամանակներում իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Դեռևս 2013 թվականին Յագուբլուն մեղադրվել էր քրեական օրենսգրքի 220. 1 (բռնությամբ, թալանով, հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպում կամ մասնակցություն) և 315. 2 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառում և դիմադրություն) հոդվածներով, որից հետո դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: 2016 թվականին, Ի․ Ալիևի ստորագրած համաներմամբ, ակտիվիստն ազատ էր արձակվել:

Հանրության շրջանում մեծ արձագանք էր գտել Թոֆիգ Յագուբլուի դաժան ծեծը: 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սաբաիլի շրջանում Յագուբլուն մասնակցել էր երթի, որը կազմակերպվել էր ձերբակալված և հացադուլի մեջ գտնվող Սալեհ Ռուստամլիի ազատ արձակման պահանջով։ Ակտիվիստը Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ենթարկվել էր ֆիզիկական բռնության և բարոյական ճնշումների, ինչն էլ հանրության շրջանում մեծ արձագանք էր գտել։ Հարցազրույցներից մեկում ընդդիմադիրը նշել էր, որ ձերբակալվելուց հետո նրան տեղափոխել էին ոստիկանական բաժանմունք և այնտեղ շարունակել էին դաժան ծեծի ենթարկել:

Չնայած նրան, որ դեպքից հետո համացանցում սկսեցին ակտիվորեն տարածվել ֆիզիկական բռնության ենթարկված ընդդիմադիր գործչի՝ Թոֆիգ Յագուբլուի լուսանկարները, որոնք փաստում էին, որ գործիչը ենթարկվել էր ֆիզիկական բռնության, այնուամենայնիվ՝ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլշադ Հաջիևը հայտարարել էր, որ Թոֆիգ Յագուբլուին ոստիկանության բաժանմունքում ծեծելու և հատուկ ճնշումների ենթարկելու մասին պնդումներն անհիմն են:

Ադրբեջանցի մեկ այլ ընդդիմադիր գործիչ Վիդադի Իսգանդարլին, ով բնակություն էր հաստատել Ֆրանսիայում, 2024 թվականի սեպտեմբերին սպանվել էր սեփական տանը: Վերջինիս բնակարան մուտք էին գործել երեք դիմակավորված անձինք և դանակահարել նրան։

Իսգանդարլին երկար տարիներ աշխատել էր դատական համակարգում, իսկ ավելի ուշ Ադրբեջանում ղեկավարել էր «Օգնություն ժողովրդավարության պաշտպանության» կազմակերպությունը:

Վիդադի Իսգանդարլին Ադրբեջանի կառավարության ակտիվ քննադատներից էր։ Նրա եղբայրը՝ Օգտայ Իսգանդարլին, BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ եղբոր և Ադրբեջանի իշխանությունների միջև հակամարտությունը սկսվել էր դեռևս 2010 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո:

2010 թվականին Իսգանդարլին Գոյչայ-Աղդաշ ընտրատեղամասում պատգամավորության թեկնածու էր։ Ընտրություններից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել «ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու», «խուլիգանության», «գողության» (ընտրական հանձնաժողովի անդամների զարդերը արկղից հափշտակելու մեջ) հատկանիշներով։ Ավելի ուշ գողության մեղադրանքը հանվել էր, բայց 2011 թվականին նա ձերբակալվել էր այլ մեղադրանքներով: 2013 թվականին Ադրբեջանի նախագահի համաներմամբ ազատ էր արձակվել: Ընդդիմադիր գործիչը 2015 թվականին մեկնել էր Վրաստան, երկու տարի անց տեղափոխվել Ֆրանսիա և այնտեղ ստացել քաղաքական ներգաղթյալի կարգավիճակ:

Կարևոր է նշել, որ Իսգանդարլին հայտնի էր սոցցանցերում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությամբ, «YouTube» հարթակում՝ ալիևյան ընտանիքին վերաբերող տեսանյութերով։

Ինչպես այս փաստերն են վկայում, Ադրբեջանում բռնապետական ռեժիմի գործունեության պարագայում ոչ միայն ոտնահարվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, այլև, ընդհանրապես, հասարակ քաղաքացիների խոսքի ազատության և կամարտահայտման իրավունքը։ Իրենց ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք պարզապես լքում են երկիրը՝ բնակություն հաստատելով արտերկրում:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
«Չեն մարսելու. ուսանողների հետ շփումներից տեղյակ եմ՝ չեն պատրաստվում սուսուփուս Բրյուսովի շենքից դուրս գալ». Ցոլակ Ակոպյան Կառավարությունը կրճատեց արցախցիներին տրվող դրամական օգնության չափերը (video) Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել Европейский газовый гамбит Азербайджана — хорошая новость для России. Часть 2 Անձնական պատասխանատվություն եք կրելու, զգուշացնում եմ․ Փաշինյանը շարունակում է սպառնալ (video) #ՈՒՂԻՂ․ «Աննան Նիկոլին կթողնի Վատիկանի պադվալում»․ Սարգիս Ավետիսյան (video) Европейский газовый гамбит Азербайджана — хорошая новость для России. Часть 1. Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Արմավիրում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել «Մտնելու եմ համայնք․․․ինձնից չնեղանա՛ք․․․». Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20 հազար դոլար, զարդեր Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ինչի՞ մասին են նոր նշանակումները «Узбекская принцесса» ставит в неловкое положение швейцарскую судебную систему. Часть 2: ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի «Узбекская принцесса» ставит в неловкое положение швейцарскую судебную систему. Часть 1: Կարող եմ նշել այլ դրվագներ, թե ինչպես են մեր խոշոր ակումբները դարձել խաղալիք ՀՖՖ այս ղեկավարության ձեռքին. Թաթուլ Հակոբյան Փաշինյանը չխնայեց մանկության ընկերոջը #ՈՒՂԻՂ․ Հեղաշրջման փորձ նոր պատերազմից առա՞ջ․ Տիգրան Չոբանյան (video) Նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 31-ը Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ Թուրք նախարար. «Զանգեզուրի միջանցքի» երթուղին կորոշեն Ադրբեջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am