Կադրային շարժերի ավանտյուրիզմը

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին վեց տարվա ընթացքում կադրային փոփոխությունների պակաս չենք ունեցել։ Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների շրջապտույտից իրավիճակը չի փոխվել, քանի որ պետական կառավարման բուրգի գագաթին շարունակում է կանգնած լինել Նիկոլ Փաշինյանը։ Մնացյալն, ինչպես ասում են, ածանցյալ է: Ընդհանուր առմամբ, նրա վարած կադրային քաղաքականության մեջ տրամաբանություն գտնելն անհնար է, քանի որ այնպիսի անհասկանալի ազատումներ, նշանակումներ ու «ռակիրովկաներ» կարող են արվել, որ դժվար կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքներով է կադրային քաղաքականությունն իրականացվում։ Օրինակ՝ կրթության գործոնն ընդհանրապես չի աշխատում։

Իշխանության բուրգի գագաթին կանգնած մարդու համար կրթության ու ընդհանուր զարգացածության թեմաներն եղած-չեղածի հաշիվ են, քանի որ տեսել ենք, թե գիտելիքների պակաս ունեցող մարդիկ ինչպես կարող են դառնալ առանձին կարևոր ոլորտների համակարգողներ։ Նման պաշտոնյաների շարքը քպական իշխանության դեպքում այնքան շատ է, որ նույնիսկ անիմաստ է թվարկելը։ Փորձի առանձնահատկությունը ևս հաշվի չի առնվում, քանի որ մի նորաթուխ, անփորձ «քայլիստ» կարող է շատ ավելի մեծ առաջխաղացում ունենալ, քան թե տարիներ շարունակ փորձ կուտակած մասնագետները։ Հաշվի չեն առնվում նաև մի շարք ոլորտների առանձնահատկությունները։ Աշխատանքի արդյունավետության, գրանցված հաջողությունների և արդյունքների մասին չենք էլ խոսում, դա «քպիզմի» պարագայում անիմաստ է։

Ինքը՝ Փաշինյանը, այս իրավիճակը պարզաբանում է նաև այն հանգամանքով, թե քաղաքական թիմի ներկայացուցիչներ պետք է նշանակվեն, քանի որ եթե համակարգի ներսից են նշանակվում, ապա այդ մարդիկ չեն փորձում քաղաքական պատասխանատվություն ստանձնել, իսկ ազատվելուց հետո էլ համալրում են ընդդիմության շարքերը։ Դրա համար էլ շատ դեպքերում այդ համակարգերի ներսում ներքին դիմադրություն է առաջանում, քանի որ նախարարությունների ու ստորաբաժանումների հնաբնակների շրջանում, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ են կուտակել տվյալ ոլորտում, ուղղակի դժգոհություններ են առաջ գալիս, այդ թվում՝ իջեցված անտրամաբանական հրահանգներից։ Եղել են նաև դեպքեր, որ մի շարք աշխատողներ էլ լքել են պետական համակարգը։ Մեկ այլ հարց է, որ պետական կառավարման ապարատում բարձիթողի վիճակ է, որտեղ ամենակարևոր մոտիվացիան պետության հաշվին աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալն է դարձել։

Այս ամենով հանդերձ, որպես կանոն՝ Փաշինյանն արձանագրված ձախողումները ջարդում է որոշ պաշտոնյաների գլխներին, իսկ հետո փոխում նրանց՝ դարձնելով քավության նոխազ։ Նույնիսկ կարևոր չէ այն հանգամանքը, թե որքան ջանասիրությամբ էր այդ պաշտոնյան փորձում ապացուցել իր հավատարմությունը Փաշինյանին։ Նրանց կարելի է ձեռնոցի պես փոխել։ Ու ոչ միայն ձեռնոցի: Ու ոչ միայն փոխել: Քիչ չեն նաև դեպքերը, երբ գործեր են հարուցվել տարբեր պաշտոնյաների վրա, բայց դրանից առաջ նրանք համարվում էին իշխանություններին հավատարմորեն ծառայող անձինք: Ստացվում է՝ նրանք «պատահաբար» ներգրավվեցին կոռուպցիոն գործընթացներում, իսկ, այ, իշխանությունը կապ չունի կոռուպցիայի հետ, սրբություն սրբոց է, միայն թե այդ մի քանիսը շեղվեցին «ճշմարիտ» ուղուց։ Ծիծաղելի է, բայց սա է իրականությունը:

Օրերս էլ Փաշինյանը հանկարծ քնից զարթնեց ու «հասկացավ», որ բողոքներ կան իրավապահներից, քանի որ երկրում դեռ «թպրտացողներ» կան, որոնք վերևից են նայում պետությանն ու ժողովրդին, ու կոշտ հանձնարարականներ տվեց իրավապահ մարմինների ղեկավարներին։ Իսկ դրանից մի քանի օր հետո էլ մի ժամվա մեջ հանկարծ պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Թե ինչու, դա այլ քննարկման հարց է: Հիմնականը, կարծես, այս պահին այն է, որ արտաքին՝ արևմտյան հանձնարարությունները կատարելուց զատ, այս գործընթացով Փաշինյանը փորձում է ինչ-որ քննարկումների դաշտ ստեղծել, թե իբր նոր իմիջով է հանդես գալիս... Դե, սափրվելն արդեն տեսանք...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ավինյան, ասում ենք , արա, հեռացիր քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քեզ քավության նոխազ չի դարձրել, սրբխեչի ուլի նման չի զոհաբերել Դժբախտ ստրկամիտներին ներկայացնում են որպես բանակի հիմնադիրներ. Պարույր Հայրիկյան Հայաստանի վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ. Վարդան Բալյան Թուրքերը շարունակում են վայելել նիկոլական «հյուրընկալությունը». Արթուր Խաչատրյան Պուտինը Լուկաշենկոյի միջոցով հասկացնում է Փաշինյանին, որ այլևս չի հանդուրժելու նրան․ Ստեփան Դանիելյան Փաշինյանի՝ բանակի մասին գրառմանը քաղաքացիները քննադատությամբ են արձագանքում Վահե Գրիգորյանն ընտրվել է Դարձել է 1937 թիվը, մեզ նոր Թեհլերյան է պետք. Արցախի հերոսի մայր ՔՊԿ-ն միացրել է «զադնի»-ի ռեժիմը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Կենտրոնում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Xterra»-ն Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը իրեն ջայլամի տեղ է դրել Կմեռնեմ. Կառավարման ունակությունները ֆանտաստիկ են. Պիպոյան Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ տեղի կունենան Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը Փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս Արին-Բերդ փողոցում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել․ 6 մարտական հաշվարկին միացել է ևս 4-ը Հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում․ մանրամասներ ԳՇ պետն ինչու՞ է հագել այդ համազգեստը. Բագրատ Սրբազան Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի «Լիլո» շուկայում Մեզ ՌԴ-ից 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել՝ ամբողջությամբ պիտանի. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունվարի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունվարի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունվարի 28-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 28-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am