Մահացել է Գևորգ Կյուզելյանը

Հոկտեմբերի 28–ին Կալիֆորնիայում կյանքից հեռացել է ԱՍԱԼԱ–ի մարտիկ, «Եղիա Քեշիշյան» անձնասպանական ջոկատի փոխհրամանատար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Գևորգ Կյուզելյանը։ Այս մասին հայտնում է Վազգեն Սիսիլյանը։

«Ուշացումով եւ մեծ ցաւով իմացայ մահը իմ մարտական եւ գաղափարական ընկերոջ՝ Գէորգ Կիւզելեանի՝ անբուժելի հիւանդութեան հետեւանքով (28 հոկտեմբեր 2024, Գալիֆորնիա)։

Գէորգ Կիւզելեան 20 տարեկանին զինուորագրուեցաւ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակին (ASALA)։ Իբրեւ «Վան» անձնասպանական գործողութիունը իրագործած «Եղիա Քեշիշեան անձնասպանական քոմանտոյի» փոխհրամանատար, Գէորգ մասնակցեցաւ 24-լոյս 25 սեպտեմբեր 1981-ին Փարիզի մէջ Թուրքիոյ հիւպատոսարանի գրաւման գործողութեան՝ իմ, Յակոբ Ճուլֆայեանի եւ նահատակ ընկեր Արամ Պասմաճեանի հետ։ Ան կարեւոր դերակատարութիւն ունեցաւ իմ վիրաւորուելու պատճառով հիւպատոսարանէն դուրս գալէս ետք գործողութիւնը շարունակելու եւ զայն յաջող աւարտին հասցնելուն մէջ։ Կիւզելեան ինքզինք հիանալի դրսեւորեց նաեւ «Վան» գործողութեան չորս մարտիկներուս փարիզեան դատավարութեան ընթացքին (յունուար 1984)։ Չորսս միասնաբար դատապարտուեցանք 7 տարի ազատազրկման, եւ բացի բանտին մէջ խորհրդաւոր պայմաններու մէջ ինքնասպան եղած Արամ Պասմաճեանէն, հինգ տարի չանցած՝ 1986-ի օգոստոսին ազատ արձակուեցանք ու վերադարձանք Լիբանան։

Գէորգ Կիւզելեան աշխուժ մասնակցութիւն ունեցաւ Արցախեան առաջին պատերազմին։ Ան հրամանատարն էր ՍԴՀԿ-ի հովանին վայելող «Մեծն Մուրատ» ջոկատին, եւ ղեկավարեց արցախեան բազմաթիւ բնակավայրեր ազատագրելու կամ պաշտպանելու ռազմական գործողութիւններ կամ մասնակցեցաւ անոնց։ Զինադադարէն ետք քանի մը տարի Հայրենիքին մէջ բնակելէ ետք, անձնական պայմաններու ստիպողութեան տակ, Գէորգ Կիւզելեան հեռացաւ դէպի Ամերիկայի Միացեալ Նահանգներ։

Գէորգ Կիւզելեանի անունը փառքով արձանագրուած է վերջին կէս դարու հայկական զինեալ ազատագրական պայքարի պատմութեան մէջ։
Օտար հողը թեթեւ գայ վրադ, սիրելի՛ ընկեր։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի, ամէն»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ․ Տեր Եսայի Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» նվաստացում են Եվրոպայի խորհրդի համար․ Գևորգյան Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավոր Բաքվի «դատարանը» մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի միջնորդությունը ՀՀ-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է ինտերակտիվ հանդիպումների, քննարկումների շարք Սյունիքում բեռնատար է կողաշրջվել․ մանրամասներ Հիմա, այս մարդկանց, նրանց կառավարություններին և խորհրդարաններին ի՞նչ ենք ասելու, ասելու ենք՝ ներեցեք․ նախկին պատգամավոր Իսրայելը պահանջում է շարունակել ՓՕԱԳ-ի արգելքը. ինչ կարող է դա նշանակել պաղեստինցիների համար․ Guardian Ռուսական զորքն ազատագրել է Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո բնակավայրը Իսրայելի կողմից Լիբանանի հարավի գնդակոծության զոհերի թիվը հասել է 24-ի Չապահովվեց Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի վերադարձի արժանապատիվ իրավունքը․ «Human Rights Watch» Հայաստանի վարչապետը իրականացնում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն․ Հայ Դատ Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը ընդունված է. Ռուբեն Մելքոնյան Ինչ գիտեր Հիտլերը, որ չգիտի Փաշինյանը Արսեն Թորոսյանը, այն նույն Թորոսյանը, որին մի ժամանակ ,, միստր մահ,, էին ասում, կրկին վերափետրավորվել և նոր թռիչքուղի է դուրս եկել Բագրատաշենի անցակետում ծեծկռտnւք և դանակաhարություն է եղել քաղաքացիների ու տեսուչների միջև. MediaHub էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը հավանություն է տվել վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը. Թբիլիսին արձագանքել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունվարի 28-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 28-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am