Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կհամակարգվի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում: Կառավարությունը մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ է իրագործել հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) գործընթացում՝ ԱՄՀ-ի կողմից 2018 թ.-ին իրականացված Հանրային ներդրումների կառավարման գնահատումից հետո (PIMA): 2023 թ.-ի փետրվարի 9-ի՝ կառավարության կողմից N 175-Ն որոշմամբ սահմանված Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը ամուր կարգավորման հիմք է ապահովում ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման համար, սակայն բյուջետավորման և իրականացման հետ կապված կապը դեռևս պատշաճ կերպով իրագործված չէ:

Թե՛ օրենսդրական շրջանակում, թե՛ գործնականում պահպանվում են որոշակի իրավական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս համապատասխանեցնել և համահունչ դարձնել ՀՆԿ շրջանակը և բյուջետային գործընթացը: Մասնավորապես՝ բյուջետային համակարգի մասին օրենքում բացակայում է ներդրումային ծրագրի սահմանումը, իսկ ծրագրային բյուջետավորման դասակարգումը համապատասխան կարգավորում չի սահմանում բյուջետային ծրագրերի ու ներդրումային նախագծերի համար: Այս անհամապատասխանությունը թույլ է տալիս հանրային ներդրումային ծրագրերը ներառել պետական բյուջեում ՀՆԿ գործընթացից դուրս՝ խաթարելով դրա ՀՆԿ բարեփոխման ամբողջական իրականացումը:

2023 թ.-ի ՀՆԿ վերաբերյալ որոշումը ինստիտուցիոնալացնում է ՀՆԿ գործընթացը և ստեղծում է Հանրային ներդրումային կոմիտե, որին վերապահված է նախագծերի նախապատրաստման վերահսկողությունը։ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում համապատասխան սահմանումների, ինչպես նաև նախքան բյուջեում ներառվելը գնահատման գործընթացը պահպանելու պահանջի բացակայությունը հանգեցնում է ՀՆԿ բարեփոխումների դանդաղ և ոչ ամբողջական առաջընթացին: Առկա են դեպքեր, երբ հանրային ներդրումային ծրագրի սահմանմանը համապատասխանող կապիտալ ծախսերի առաջարկները դասակարգվում են որպես առկա բյուջետային ծրագրի մաս՝ դուրս գալով Հանրային ներդրումային ծրագրերի համապարփակ գնահատման գործընթացից:

Տվյալ նախագիծը նպատակ ունի կարգավորել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի կապը «Բյուջետային համակարգի մասին» օրենքով կարգավորվող գործընթացների հետ և ամրացնել հանրային ներդրումային ծրագրերի կարգին համապատասխան գնահատման և ընտրության ընթացակարգին հետևելու պահանջը։ Նախագծով սահմանվել են «Հանրային ներդրում», «Հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արագած լեռը Նիկոլին ասում է՝ «յան տուր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրավիճակն անկառավարելի է․ Փաշինյա՛ն, ես դեռ չեմ ուզում վիրավորել․ գեներալ Արշակ Կարապետյան (video) «Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ». Վլադիմիր Մարտիրոսյան Փաշինյանն ակնարկեց՝ ինչով կզբաղվի Գնել Սանոսյանը (video) Նիկո՛լ, ուզում ես մորուքդ սափրի, ուզում ես նորը դիր, ժողովուրդը գիտի՝ ինչ է անելու․ ընդդիմադիր (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ ի՞նչ է արել մահացած զինվորի մայրը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ». Վլադիմիր Մարտիրոսյան «Չեն մարսելու. ուսանողների հետ շփումներից տեղյակ եմ՝ չեն պատրաստվում սուսուփուս Բրյուսովի շենքից դուրս գալ». Ցոլակ Ակոպյան Կառավարությունը կրճատեց արցախցիներին տրվող դրամական օգնության չափերը (video) Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել Европейский газовый гамбит Азербайджана — хорошая новость для России. Часть 2 Անձնական պատասխանատվություն եք կրելու, զգուշացնում եմ․ Փաշինյանը շարունակում է սպառնալ (video) #ՈՒՂԻՂ․ «Աննան Նիկոլին կթողնի Վատիկանի պադվալում»․ Սարգիս Ավետիսյան (video) Европейский газовый гамбит Азербайджана — хорошая новость для России. Часть 1. Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Արմավիրում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել «Մտնելու եմ համայնք․․․ինձնից չնեղանա՛ք․․․». Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20 հազար դոլար, զարդեր Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ինչի՞ մասին են նոր նշանակումները «Узбекская принцесса» ставит в неловкое положение швейцарскую судебную систему. Часть 2: ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am