Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով

Բաքուն խեղաթյուրում է Միջազգային էներգետիկ խարտիայի դրույթներն ու նպատակները՝ մեղադրելով Երևանին «Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները» ապօրինի շահագործելու մեջ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից՝ մեկնաբանելով Ադրբեջանի հայցը։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի Մշտական ​​արբիտրաժային դատարան՝ մեղադրելով էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Բաքվի «ինքնիշխան իրավունքները» խախտելու մեջ։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող խոշոր ենթակառուցվածքային էներգետիկ օբյեկտների գործունեության մասին է։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը 30 տարի «խոչընդոտել է Ադրբեջանի հասանելիությունը իր էներգետիկ ռեսուրսներին»։

Հայտարարության մեջ խոսվում է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի, Արաքս գետի վրա՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ նմանատիպ կայանների կառուցման նախագծերի մասին։

 Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից նախ պարզաբանեցին, որ խոսքը ոչ թե նոր հայցի մասին է, այլ Հայաստանի դեմ 2023 թվականի փետրվարին սկսված արբիտրաժային գործընթացի մի մասը. Ադրբեջանն այդ գործընթացը նախաձեռնել է` մեջբերելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթները։ Երկրորդ` Բաքուն խեղաթյուրում է այս միջազգային փաստաթղթի դրույթները, որի նպատակն է էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումը, իսկ Ադրբեջանը փորձում է խարտիան կապել ԼՂ հակամարտության հետ։ Այնուամենայնիվ, Հայաստանն իր դիտարկումներն ու առարկությունները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակում։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի հայցը մեր գործակալության հետ զրույցում մեկնաբանել էր նաև իրավաբան, միջազգային արբիտրաժի ոլորտի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։ Նա նշել էր, որ համաշխարհային պրակտիկայում չկան նախադեպեր, երբ արբիտրաժի ժամանակ հաշվարկվի շրջակա միջավայրին հասցված վնասը և ներկայացվի որպես պահանջ այլ երկրին։

Գրիգորյանի գնահատականներով՝ Բաքվի հայցի գումարը մի քանի միլիարդ դոլար կկազմի։ Սակայն, նրա խոսքով, Հայաստանը հնարավորություն ունի նախ հակընդդեմ հայցեր ներկայացնելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառաբանմամբ։ Երկրորդ` Երևանը կարող է վիճարկել տրիբունալի իրավասությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղը չի վավերացրել համապատասխան կոնվենցիաները, և Հայաստանը չի կարող հանդես գալ որպես պատասխանող կողմ, քանի որ Երևանը պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը շրջակա միջավայրի պաշտպանության պատրվակով սկսեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Այդ երկրի իշխանությունների կողմից ուղարկված տասնյակ ու հարյուրավոր «ակտիվիստներ»՝ մոտակա բարձունքներում ամրացած ադրբեջանցի զինվորականների փաստացի կրակային աջակցությամբ, փակեցին «կյանքի ճանապարհը»՝ Արցախի բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ուղին։

Միջազգային հանրության` առաջատար երկրների ու միջազգային մասնագիտացված կառույցների` ճանապարհը բացելուն ուղղված բազմաթիվ կոչերն արդյունք չտվեցին։

Շրջափակումից մոտ 10 ամիս անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա սկսեցին Արցախի դեմ, ինչը հանգեցրեց էթնիկ զտումների։ Ամիսների շրջափակումից և մեկուսացումից հյուծված բնակիչները լքեցին իրենց տները և տեղափոխվեցին Հայաստան։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան Փաշինյանը պահանջել է մինչև 2025 թ-ի գարունն ազատել Բրյուսովի շենքը. 24News «Զանգեզուրի միջանցքի» երթուղին կորոշեն Ադրբեջանում. Թուրք նախարար Ալիևը Փաշինյանին պարտադրել է ունենալ կոնկրետ ու շատ քչաքանակ զինված ուժեր և շատ սահմանափակ ռազմական բյուջե․ Գագիկ Ասատրյան Արևմուտքը դիտարկում է Փաշինյանին Աննա Հակոբյանով փոխարինելու տարբերակ․ Politik.am Առեղծվածային դեպք Երևանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Մի գիշերվա մեջ որոշեց սափրվել և «sms»-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ըստ խոսակցությունների՝ Հայկ Ղալումյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահ. Կարեն Ղազարյան Երվանդ Քոչարի թանգարանից արվեստի գործեր են անհետանում ու Ժաննա Անդրեասյանը դեռ համակարգում է Հայաստանի մշակույթը․ Աղասի Միքայելյան Եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք. Հրայր Կամենդատյան Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը Փարաքարի ՔՊ-ական նախկին համայնքապետը հարցաքննվել է՝ սպանության գործով. «Փաստինֆո» Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ․ ինչ է հայտնի Երևանցին «Օպել» է գողացել, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության մեքենաներին․ մանրամասներ Գերիներին վերադարձնելու երկու ճանապարհ կա․ Արշակ Կարապետյան (video) Մոսկվան կարձագանքի ՌԴ խորքերը հրթիռային հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ-ի որոշմանը. Էրդողան Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների. Պեսկով «Մարդիկ դադարում են հավատալ, թե թագավորը լավն է, նազիր-վեզիրներն են մեղավոր. արագությունների տարբերությունն է որոշելու Հայաստանի ինչպիսի երկիր լինելը». Միքայել Նահապետյան Իրանը կփոխի մայրաքաղաքը Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am