Եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոչ գրագետը։

Լավ ավտոբուսներով երթեկելու համար պետք է շատ վճարել։ Այս դարակազմիկ ասույթի հեղինակը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է։ Սույն անձը, անկասկած, կիլոմետրով հեռու է քաղաքատնտեսությունից, տնտեսության պլանավորումից, տնտեսագիտությունից, ինչու չէ նաև առողջ տրամաբանությունից և այս ամենը մեզ պարտադրեց, որպեսզի մենք սկսենք հետազոտել տվյալ անձի աշխատանքային, մասնագիտական գործունեությունը և փորձենք ըմբռնել վերջապես , թէ ով է սա և ինչ գործ ունի մայրաքաղաքի կառավարման մեջ։

Պարզվեց, որ 1998 թվականին ծնված այս հայ քաղաքական գործիչն իր կյանքում ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատել, մարդը մի տարի ինչ-որ մեկի օգնական է եղել և վերջ։

Փաստացի տրանսպորտում, տնտեսության մեջ ոչ մեկ օր չաշխատած անձը դատողություններ է կատարում, որոնք ոչ միայն ծիծաղելի են , այլև հույժ վտանգավոր, քանզի դրանք վկայում են նրա որոշակի առողջական վիճակի վերաբերյալ կասկածների մասին։

Քանի դեռ նա WhatsАpp հավելվածով ազատման հաղորդագրություն չի ստացել, նրան հրավիրում եմ անվճար դասի, որտեղ հիմնական նյութը ամորտիզացիա կամ մաշվածքի փոխանցում առարկան է։ Մի ամբողջ խմբակցություն ղեկավարող այս լուսապայծառ անհատը չգիտի, որ ամորտիզացիան (մաշվածքամարում), հիմնական կապիտալի արժեքի աստիճանաբար փոխանցումն է ստացվող արդյունքին։ Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն Է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում Է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։ Եվ վերջապես, հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։ Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։

Նախնական գիտելիքների տրամադրման ավարտին սույն կիսագրագետին կբացատրենք նաև, որ բերված նոր ավտոբուսների համար ամորտիզացիոն մասհանումները արդեն իսկ ներառված են ուղեվարձի գնի ինքնարժեքի մեջ և այդպիսով նոր կամ հին լինելը չի կարող գնի բարձրացման պատճառ հանդիսանալ։ Սույն երիտասարդին, որը կարծես տրամաբանական խնդիրներ էլ ունի, տանք մի հարց ևս։ Եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք : Հարգելի քաղաքացիներ, սա , սրանց խմբակցությունը վարում են հակաժողովրդական քաղաքականություն եվ իրենց ապիկար աշխատանքի արդյունքը կլինի քաղաքային տրանսպորտի բոյկոտը եվ քաղաքային տնտեսության ոչնչացումը։ Ոչ 300 դրամանոց թալանին»։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Դոնեցկի ուղղությամբ մարտերի մասին Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան Փաշինյանը պահանջել է մինչև 2025 թ-ի գարունն ազատել Բրյուսովի շենքը. 24News «Զանգեզուրի միջանցքի» երթուղին կորոշեն Ադրբեջանում. Թուրք նախարար Ալիևը Փաշինյանին պարտադրել է ունենալ կոնկրետ ու շատ քչաքանակ զինված ուժեր և շատ սահմանափակ ռազմական բյուջե․ Գագիկ Ասատրյան Արևմուտքը դիտարկում է Փաշինյանին Աննա Հակոբյանով փոխարինելու տարբերակ․ Politik.am Առեղծվածային դեպք Երևանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Մի գիշերվա մեջ որոշեց սափրվել և «sms»-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ըստ խոսակցությունների՝ Հայկ Ղալումյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահ. Կարեն Ղազարյան Երվանդ Քոչարի թանգարանից արվեստի գործեր են անհետանում ու Ժաննա Անդրեասյանը դեռ համակարգում է Հայաստանի մշակույթը․ Աղասի Միքայելյան Եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք. Հրայր Կամենդատյան Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը Փարաքարի ՔՊ-ական նախկին համայնքապետը հարցաքննվել է՝ սպանության գործով. «Փաստինֆո» Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ․ ինչ է հայտնի Երևանցին «Օպել» է գողացել, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության մեքենաներին․ մանրամասներ Գերիներին վերադարձնելու երկու ճանապարհ կա․ Արշակ Կարապետյան (video) Մոսկվան կարձագանքի ՌԴ խորքերը հրթիռային հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ-ի որոշմանը. Էրդողան Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների. Պեսկով «Մարդիկ դադարում են հավատալ, թե թագավորը լավն է, նազիր-վեզիրներն են մեղավոր. արագությունների տարբերությունն է որոշելու Հայաստանի ինչպիսի երկիր լինելը». Միքայել Նահապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am