Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան

Ուզում եք հավատացեք, չեք ցանկանա մի հավատացեք։ Բայց Վահե Ղազարյանի հեռացումով խարխլվեց ՆԳՆ-ի, մասնավորապես ոստիկանության հիմքերը։ Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց Գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարի պաշտոնում Արփինե Սարգսյանի նշանակվելուն։

Ըստ նրա՝ մինչև Վահե Ղազարյանի հեռացումը, երկրում տեղի ունեցող ապօրինությունների ողջ պատասխանատվությունը միասին կիսում էին և՛ Վահե Ղազարյանը, և՛ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը․ «Այսուհետ ողջ պատասխանատվությունը կընկնի միայն Արամ Հովհաննիսյանի վրա, իսկ նա կցանկանա՞ արդյոք դառնալ միակ մեղավորն ու պատասխանատուն։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Արամը չի ցանկանա դառնալ քավության նոխազ։
Աչքի տակ ունենալով այն իրողությունը, թե ինչպես Նիկոլը նվաստացնելով հեռացրեց անգամ իր մտերմագույն ընկերոջը, հետևապես միանշանակ չի խնայի նաև իրեն։ Շատ լավ հասկանալով, որ Վահե Ղազարյանի պարագայում, եթե Նիկոլը բավարարվեց հեռացնելով, ապա իր պարագայում բոլոր ճանապարհները կտանեն դեպի Վարդաշեն։ Ուստի, Արամ Հովհաննիսյանը, այդ թվում նրա բոլոր ենթակաները հաստատապես կխուսափեն փուռը գնալուց»,- նշեց նա։

Շիրինյանի խոսքով՝ բոլոր մասսայական միջոցառումներից առաջ, երբ անհրաժեշտ կլինի կոշտ կամ բիրտ ուժ կիրառել, Արամը ՆԳՆ կին նախարարից կպահանջի գրավոր հրաման այս կամ այն միջոցառումն իրականացնելու համար․ «Ահա հենց այստեղ է, որ սեպ կխրվի ՆԳՆ ու նրա ենթակայությամբ գործող ոստիկանության՝ մինչ այդ կուռ շարքերում։ Արամին մնում է շուտափույթ հրաժարական տալ՝ առողջության կտրուկ վատթարացման պատճառամանությամբ»։

Հարցին՝ արդյոք կին նախարարին համակարգը կընդունի, թե՞ ոչ, ապա Շիրինյանն ասաց, որ նա կլինի օտար մարմին։
«Նախկինում էլ նման փորձեր եղել են, երբ դրսից մարդկանց են նշանակել, չնայած նրանք լավ, թե վատ աշվատել են. բայց երբեք էլ համակարգի համար յուրային չեն դարձել։ Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը։ Թուլացրեց ՆԳՆ ոստիկանություն կապը։
Կկարողանա՞ արդյոք այս իրավիճակից օգտվել ընդդիմությունը»,- նկատեց Շիրինյանը։

Այս իրավիճակը Շիրինյանին հիշեցնում է 1996 թվականը, երբ Լևոն Պետրոսյանը հեռացրեց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, հետո հարկադրված հեռացավ նաև ինքը։
«Հիշե՛ք, բոլոր ժամանակներում իշխանափոխության կանխող ուժը եղել և մնում է ոստիկանությունը»,- եզրափակեց Սայաթ Շիրինյանը։

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Գերիներին վերադարձնելու երկու ճանապարհ կա․ Արշակ Կարապետյան (video) Մոսկվան կարձագանքի ՌԴ խորքերը հրթիռային հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ-ի որոշմանը. Էրդողան Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների. Պեսկով «Մարդիկ դադարում են հավատալ, թե թագավորը լավն է, նազիր-վեզիրներն են մեղավոր. արագությունների տարբերությունն է որոշելու Հայաստանի ինչպիսի երկիր լինելը». Միքայել Նահապետյան Իրանը կփոխի մայրաքաղաքը Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում Թվեր և փաստեր Ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում Եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք. Հրայր Կամենդատյան Աչքալուսանք վարորդներին. Նոր արագաչափ է տեղադրվել Արարատում հրդեհ է եղել, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ վկայի հակասական ցուցմունքը․ Սուրեն Մանուկյան (video) Գեներալնե՛ր ու սպաներ,Նիկոլը հող է պատրաստում ձեզ նստացնելու․գեներալ Արշակ Կարապետյանը զգուշացնում է (video) Անդրանիկ Քոչարյանը վերջացած է․ դուք դրա վախեցած դեմքը տեսե՞լ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Օգտագործվող «շիստյորկեքին» Նիկոլը փոխում է ավելի դաժան մարդկանցով․ Արշակ Զաքարյան (video) «Դուխով տրյապկե՛ք», դուք իմ երեխային ու մյուսներին չզինեցիք ու․․․ հերոսի հայրը պոռթկաց (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, տրիբունալն իր որոշումը վերանայում է․ ՊՆ նախկին նախարար Կարապետյանը զգուշացնում է Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը. «Գեղարդ» հիմնադրամի տնօրենն անդրադարձել է հերթական վանդալիզմին Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա. mediahub Քանի՞ տարի է պետք հասկանալու համար, որ Նիկոլի համար հայրենի, հարազատ, սուրբ որևէ բան չկա Պատկերացնու՞մ եք՝ Սասուն Խաչատրյանն ինչպես է «խ**վորել» (video) 10 հոգով ԱՄն՝ բյուջեի հաշվին․ Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am