Wildberries-ի գրասենյակի վրա հարձակման մեղադրյալներից մեկը ազգությամբ հայ է
Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի վրա հարձակման մեջ մեղադրվողներից մեկը աշխատել է որպես պահեստապետ այս ընկերությունում, ասվում է գործի նյութերում, որոնք Риа Новости-ի տրամադրության տակ են։
«Գլեբ Արմանովիչ Մարգարյան, ամուսնացած չէ, աշխատել է «Վայլդբերիզ» ՍՊԸ-ում որպես պահեստապետ, քրեական անցյալ չունի»,- ասվում է փաստաթղթում։
Մոսկվայի Ռոմանովի նրբանցքում գտնվող Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու իրավապահ. երկու մարդ մահացել է։
Աղբյուր` Փաստինֆո