«Իմ քայլը» շարժման խմբի անդամ, փոխթաղապետ․ ՔՊ հաջորդ պատգամավորները

Նախարարների, ուժային կառույցների ղեկավարների և ՊԵԿ նախագահի հրաժարականներին հաջորդում են նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հրաժարականները։

Երեկ պատգամավորական մանդատը վայր դրեց ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը։ Տեղեկություններ կան, որ ՔՊ վարչության երեկվա նիստում որոշում է կայացվել, որ մանդատը պետք է վայր դնի նաև վերջերս ՔԿ նախագահի հետ ԱԺ-ում վիճաբանած, բազմաթիվ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված Հովիկ Աղազարյանը։ Վերջինս, սակայն, տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել։

Oragir.News-ը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ համարներին, որոնք գործող կարգի համաձայն պետք է փոխարինեն մանդատները վայր դրած պատգամավորներին։

Հաջորդ համարը «Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Ավետիսյանն է: Վերջինս 2018-ին եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, 2019-ին էլ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր։

Ալեքսանդր Ավետիսյանը 1993-1996 թվականներին թղթակցել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» և մի շարք այլ պարբերականների: 1998-1999թթ. աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 1999-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Արդյոք Ավետիսյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, ավելի ճիշտ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կողմ կլնի՞, որ Ավետիսյանը վերցնի պատգամավորական մանդատը, պարզ կլինի առաջիկայում։ Համենայն դեպս մեզ չհաջողվեց կապ հաստատել ՔՊ-ականի հետ և այս հարցի պատասխանը լսել նրանից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջորդ համարը Ջուլիետա Ազարյանն է, վերջինս զբաղեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Ազարյանն այս պաշտոնում փոխարինել է սկանդալային պատմություններով հայտնի Ներսես Պողոսյանին։

Ի դեպ, մամուլում տեղեկություններ կան, որ Ջուլիետա Ազարյանը և նոր կադրերով փոխարինված թիմը ճնշումներ են գործադրում թաղապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ հաստատությունների աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ովքեր հրաժարվում են՝ ազատում են աշխատանքից։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ջուլիետա Ազարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորական մանդատը, նման հարց քննարկվե՞լ է իր հետ, թե՞ ոչ, սակայն թաղապետարանի աշխատակիցն ասաց, որ այդ պահին չենք կարող զրուցել Ազարյանի հետ, հեռախոսահամար թողնենք, իրենք կապ կհաստատեն։

Ի դեպ, Ջուլիետա Ազարյանը հետ չի մնում թիմակիցներից և ակտիվ քաղաքական գրառումներ է կատարում։ Նա, անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Գուբերնիստական շարժումն արդեն տապալվել է, բայց պարոն Գալստանյանին չեն ասում, որ տրամադրությունը չընկնի»։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Դուխով տրյապե՛ք, դուք իմ երեխեքին ու մյուսներին չզինեցիք ու․․․ հերոսի հայրը պոռթկաց (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, տրիբունալն իր որոշումը վերանայում է․ ՊՆ նախկին նախարար Կարապետյանը զգուշացնում է Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը. «Գեղարդ» հիմնադրամի տնօրենն անդրադարձել է հերթական վանդալիզմին Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա. mediahub Քանի՞ տարի է պետք հասկանալու համար, որ Նիկոլի համար հայրենի, հարազատ, սուրբ որևէ բան չկա Պատկերացնու՞մ եք՝ Սասուն Խաչատրյանն ինչպես է «խ**վորել» (video) 10 հոգով ԱՄն՝ բյուջեի հաշվին․ Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես Աննա Հակոբյանի կլանն ուժեղանում է․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը գնաց Վատիկանի «պադվալների» հետևից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Արագած լեռը «զզվում է» Նիկոլից (video) Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան Ադրբեջանն օկուպանտ է. միջազգային բնապահպանները ակցիաներ են իրականացրել Բրյուսելում Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Նիկոլը «ոտքերը մաքրեց» Սասուն Խաչատրյանի ու Քյարամյանի վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Թվեր և փաստեր․ իրական Հայաստանը տնտեսական ու սոցիալական համապատկերում. Թադևոս Ավետիսյան #ՈՒՂԻՂ․ «Հռոմի Պապի դիմաց կզում է, Վեհափառի վրա՝ հաչում»․ Խաչիկ Մանուկյան (video) Մտե՛ք ու կարդացե՛ք՝ ինչ է առաջիկայում հանձնելու Նիկոլը․ նա գրել է դրա մասին․ Էդգար Ղազարյան (video) Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին Ռուսաստանն այդքան սպառված չէ, որ միջուկային սպառազինություն կիրառի․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am