Հնարավոր պաշտոնանկությունների լավ առիթ կարող է հանդիսանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004 թ. արձանագրված գրքերի գողության դեպքը. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004-ին անհետացել են խիստ արժեքավոր գրեքեր։ Այս մասին գրել է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը.

«Անվճար խորհրդատվություն՝ պաշտոնանկությունների թեմայով

Հնարավոր պաշտոնանկությունների լավ առիթ կարող է հանդիսանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004 թ. արձանագրված գրքերի գողության դեպքը: ՔՊՍՍ-ում շատ շտապ ներքին հետաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա, ուստի հուշում եմ, թե ինչ պետք է արվի:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը դիմում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ 2004 թ. խիստ արժեքավոր գրականության անհետացման կապակցությամբ իմ հայտարարության հիման վրա 2007 թ. հարուցված քրեական գործը վերաբացելու և կասկածյալներին կրկին հարցաքննելու համար: Այս գործի նկատմամբ հատուկ վերահսկողություն են հաստատում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ժաննա Անդրեասյանին գողությունների կապակցությամբ խիստ կարևոր տեղեկություն կարող է հայտնել ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի տեղեկալ Երանուհի Մարգարյանը, ով այս պահին հանդիսանում է ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալը: Հիշեցնեմ, որ Լավրենտի Բարսեղյանն ինձ խոստովանել էր, որ գրքերը գողացել էին թանգարանի ասպիրանտները:

2004 թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Այդ մասին քաջատեղյակ է նաև Երանուհի Մարգարյանը:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանը զեկուցում է սափրված վարչապետին՝ չսափրված ժամանակ որոշ անձանց պաշտոնների նշանակելու անհամատեղելիության մասին և իհարկե ջանքեր է գործադրում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ի դեպ, Ժաննա Անդրեասյանը մեկ կարևոր հանձնառություն ևս ունի. պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի թեթև ձեռքով անհայտացել խիստ արժեքավոր թանգարանային առարկա, որի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում տվել եմ համապատասխան ցուցմունք, նախաքննությանը տրամադրելով անհերքելի ապացույցներ:

Խիստ արժեքավոր գրականության անհայտացման, ինչպես նաև արձանագրված մյուս հանցագործությունների առնչությամբ պատասխանատվություն են կրելու նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախկին և ներկա անդամները:

Քրեական գործը վերաբացելու, գողությունների ու առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստերի կապակցությամբ հետաքննություն սկսելու և մեղավորներին պատժելու գործի վերսկողությունն առաջարկում եմ իր վրա վերցնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով այս պահին հանդիսանում է նաև ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր»:

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Գեներալնե՛ր ու սպաներ,Նիկոլը հող է պատրաստում ձեզ նստացնելու․գեներալ Արշակ Կարապետյանը զգուշացնում է (video) Անդրանիկ Քոչարյանը վերջացած է․ դուք դրա վախեցած դեմքը տեսե՞լ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Օգտագործվող «շիստյորկեքին» Նիկոլը փոխում է ավելի դաժան մարդկանցով․ Արշակ Զաքարյան (video) Դուխով տրյապե՛ք, դուք իմ երեխեքին ու մյուսներին չզինեցիք ու․․․ հերոսի հայրը պոռթկաց (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, տրիբունալն իր որոշումը վերանայում է․ ՊՆ նախկին նախարար Կարապետյանը զգուշացնում է Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը. «Գեղարդ» հիմնադրամի տնօրենն անդրադարձել է հերթական վանդալիզմին Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա. mediahub Քանի՞ տարի է պետք հասկանալու համար, որ Նիկոլի համար հայրենի, հարազատ, սուրբ որևէ բան չկա Պատկերացնու՞մ եք՝ Սասուն Խաչատրյանն ինչպես է «խ**վորել» (video) 10 հոգով ԱՄն՝ բյուջեի հաշվին․ Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես Աննա Հակոբյանի կլանն ուժեղանում է․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը գնաց Վատիկանի «պադվալների» հետևից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Արագած լեռը «զզվում է» Նիկոլից (video) Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան Ադրբեջանն օկուպանտ է. միջազգային բնապահպանները ակցիաներ են իրականացրել Բրյուսելում Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Նիկոլը «ոտքերը մաքրեց» Սասուն Խաչատրյանի ու Քյարամյանի վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Թվեր և փաստեր․ իրական Հայաստանը տնտեսական ու սոցիալական համապատկերում. Թադևոս Ավետիսյան #ՈՒՂԻՂ․ «Հռոմի Պապի դիմաց կզում է, Վեհափառի վրա՝ հաչում»․ Խաչիկ Մանուկյան (video) Մտե՛ք ու կարդացե՛ք՝ ինչ է առաջիկայում հանձնելու Նիկոլը․ նա գրել է դրա մասին․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am