Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան

Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով թշնամական երկրի առողջապահության նախարարությանը տեղեկացրեց Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին: Պատճառը նշվեց առողջական խնդիրները։

Ավելի ուշ պարզվել էր, որ Վերայի ընտանիքի անդամներն ապրում են Հայաստանում։

MediaHub-ը փորձեց կապ հաստատել նրանց հետ։ Մեզ ասացին, որ զավակները փորձում են ԿԽՄԿ առաքելության միջոցով Վերայի դիակը տեղափոխել Հայաստան՝ վերահուղարկավորելու նպատակով։

«Ստեփանակերտում մնացած 14 հայերից 3-ը մեր հարազատներն են, մեկը՝ Վերան էր։ Ամեն անգամ զանգ ստանալով խոսում էինք բոլորի հետ, կիսվում մեր որպիսությամբ։ Վերայի մահվան լուրը տարածվելուց հետո՝ շուրջ մեկ ամիս նրանցից ոչ ոք առայժմ կապի դուրս չի եկել։ Բոլորը միասին ապրում են նույն հյուրանոցում»,- մեզ հետ զրույցում ասաց ընտանիքի բարեկամը։

Վերա Աղասյանը 4 զավակ ունի։ Արցախի հայաթափման օրերին, հակառակ ընտանիքի անդամների հորդորներին՝ մայրն ինքն է որոշել մնալ Արցախում, հատկապես, որ այնտեղ մնացողներից 2 տղամարդ իրենց բարեկամներն են։

«Ճիշտ է, հայկական լրատվամիջոցները գրում են, թե «Վերային դեռ չեն հուղարկավորել» կամ «դիակը հայկական կողմին չեն փոխանցում», բայց որքանով ես եմ տեղյակ՝ Կարմիր խաչի Բաքվի և Երևանի գրասենյակներն այդ հարցով բանակցում են»,- ասաց նա։

 

 

Հիշեցնենք, որ Վերայի մահվան մասին լուրերն ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին հոկտեմբերի 23-ին։ Նշվում է, որ նրա դին տեղափոխել են Բարդա քաղաքի դիահերձարան։

Դատաբժշկական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը եղել է սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզային կարդիոսկլերոզը, թոքային այտուցը, ներքին արյունահոսությունը և թոքային զարկերակի թրոմբոզը։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Անիի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը թեկնածու ունի․ ArmLur Վահագն Չախալյանն արդարացվեց. փաստաբան Լայն զանգվածների վրա հիմնված բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին․ Դանիելյան Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե Հակոբյան Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ Armlur.am Ոչ ոք չի մոռացվում. Ավետիք Իշխանյան Ուկրաինան կիրառել է ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներ. ՌԴ ՊՆ Պաշտոնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց Լայն զանգվածների վրա հիմնված բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին․ Դանիելյան ԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. Գագիկ Մելքոնյան FIFA-ն պատժել է թուրքական ակումբին Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Սուրեն Սուրենյանց Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում, ինչ որ Պապիկյան Սուրեն, Գիլոյան Կարեն կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու Ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը. Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am