Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․

«Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում, փորձում է սպասվելիք իրադարձությունների տրամաբանական շղթա ստանալ։ Մինչդեռ չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը։

1997 թ.-ից կրթական համակարգի տարբեր աստիճաններում եմ աշխատել։ Տարիների ընթացքում հմտանալով և փորձ ձեռք բերելով, արձանագրել եմ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, բացթողումներն ու դրանց լրացումները, բարեփոխումների անհրաժեշտությունն ու այդ ընթացքի մեջ ազգայինի խիստ կարևորությունը։

Ըմբոստացել եմ, պայքարել, երբեմն համաձայնել, երբեմն՝ ընդդիմացել։ Տարիների ընթացքում ունեցած դժգոհություններին զուգահեռ, մի կարևոր փաստ անհերքելի է մնացել. ցանկացած իրավիճակում հայ ուսուցիչը նվիրյալ է մնացել և հայկական ինքնության, ազգային արժեքների կրողն ու պահապանը։

Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը։ Պիտի համոզեին ուսուցչին, որ իր առաքելությունը ըստ արժանվույն գնահատված չէ։ Ցավոք, համոզեցին … ու սկսվեց ջարդը ազգային արժեքների, ինքնության, բարքերի, կրթության, ուսուցչի արժանապատվության։

Միշտ էլ եղել են թե՛ վերապատրաստումներ, թե՛ ատեստավորումներ, բայց երբեք այսքան նվաստացումների ու ստորացումների միջով ուսուցիչը չի անցել, «սև ու սպիտակների», «վերևների ու ներքևների» չի բաժանվել։ Բացառությամբ եզակիների, մեծամասնությունը փաստում է, որ ատեստավորումը կատարվում է ոչ արհեստավարժ, խճճող, տեխնիկապես դժվար հաղթահարելի, արհեստական խոչընդոտներով թեստերով։ Եվ, ըստ այս իշխանությունների ներկայացման, ստացվում է, որ մենք՝ ուսուցիչներս, տասնամյակներ շարունակ անորակ ենք եղել և, ըստ իրենց ցուցադրության, ներկայումս աշխատող ուսուցիչների մեծ մասը պիտի ուղղակի չաշխատի։

Բոլորս մեծ ցանկություն ունենք չունենալ նման իշխանություններ։ Ի վերջո, չենք ունենալու։ Եվ, երբ դա տեղի ունենա, մենք պիտի պատրաստ լինենք նույն վայրկյանից սկսել պետության առողջացման գործընթացը։ Համար մեկ տեղում՝ կրթություն, գիտություն, աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս։

Հ.Գ. - Հաճախ ուշադրությունս ուղղված կլինի կրթության խնդիրները ( ներկայումս՝ աղետ) վեր հանելուն և դրանց հնարավոր լուծումները տալուն։

Շարունակելի…»։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Անիի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը թեկնածու ունի․ ArmLur Վահագն Չախալյանն արդարացվեց. փաստաբան Լայն զանգվածների վրա հիմնված բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին․ Դանիելյան Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե Հակոբյան Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ Armlur.am Ոչ ոք չի մոռացվում. Ավետիք Իշխանյան Ուկրաինան կիրառել է ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներ. ՌԴ ՊՆ Պաշտոնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց Լայն զանգվածների վրա հիմնված բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին․ Դանիելյան ԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. Գագիկ Մելքոնյան FIFA-ն պատժել է թուրքական ակումբին Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Սուրեն Սուրենյանց Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում, ինչ որ Պապիկյան Սուրեն, Գիլոյան Կարեն կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու Ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը. Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am