Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց
2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով Թորգոմ Ասատրյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ևս երեք ամսով երկարացրել է նրա կալանավորման ժամկետը։
Հիշեցնենք, որ այս դրվագով մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ իբրև վերջինիս նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է 2023թ․ փետրվար ամսից։
Արարատ Միրզոյանի մահափորձի վարույթից՝ Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ անջատված մասով գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանի վարույթում է, գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Գործով արդեն իսկ հարցաքննվել է Արարատ Միրզոյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական այսօրվա նիստում՝ մինչ խափանման միջոցի հարցի քննարկմանն անցնելը՝ հանրային մեղադրողը բարձրացրեց փորձագետի եզրակացության հակասության հարցը՝ գործի նյութերում առկա փաստական տվյալներին։ Ըստ նրա՝ պարզ չէ, թե արդյոք փորձաքննությանը տրամադրել են նմուշներ, որոնք փորձագետը չի օգտագործել։ Նրա խոսքով՝ եզրակացությունից հետևում է, որ փորձաքննությունը կատարվել է ՌԴ տարածքում, բնականաբար՝ վերջինիս օրենսդրության հիմքով, սակայն նշում չկա, որ պահպանվել են փորձաքննության կատարման համար ՀՀ օրենսդրության պահպանված պատճառները։ Դատախազի դիտարկմամբ՝ եզրակացության մեջ դրված՝ փորձագեի հետևությունների հիմքում դրված բոլոր կադրերն այն աստիճանի անորակ են, որ դրանցից հնարավոր չէ պարզել վարույթի համար նշանակություն ունեցղ հանգամանքների վերաբերյալ տվյալները, եզրակացությունում բերված չէ որևէ ապացույց, որ կհիմնավորեր Թորգոմ Ասատրյանի հագուստով անձանց առկայության մասին պնդումները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո