Ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը

Նիկոլ Փաշինյանի պահանջով իրավապահ մարմինների՝ պաշտոնից ազատված ղեկավարները դժգոհ չեն եղել սեփական աշխատանքից, պնդում են, որ ի պաշտոնե արել են հնարավորինս՝ բարելավելու ոլորտը, բայց հրաժարական են տվել գործադիրի որպես խնդրանք ձեւակերպված պահանջով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ կիրակի օրը, ուշ գիշերին հայտնի դարձավ հրաժարականների շքերթի մասին։ Մասնավորապես, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀԿԿ նախագահ Սասուն խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանը, ինչպես նաև՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս թեզը շարունակելով՝ ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը պնդել են, թե պաշտոնյաները հեռացել են՝ ուրբաթ օրը կառավարության նիստի ընթացքում դատաիրավական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնած դժգոհություններից հետո, Փաշինյանն էլ հայտարարել էր, թե համապատասխան որոշումներ կլինեն։

«Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է. մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում: Ու սա լրջագույն քաղաքական խնդիր է: Այս խնդիրը պետք է լուծվի։Աայսպես չի կարող շարունակվել։ Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ ուրբաթ օրը տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում:

Այդուհանդերձ, թե ինչու հրաժարականների լուրերը տարածվեցին միայն կիրակի օրը, այն էլ՝ գիշերը, ՔՊ-ականներն այդպես էլ չեն հստակեցնում։ Առավել ուշագրավ է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է հրաժարական ներկայացրել, թեև Սահմանադրության ուժով՝ դատական իշխանությունը գործադիրի կցորդ չէ, դատական համակարգը, դատավորները պետք է անկախ լինեն՝ իրենց կայացված որոշումներում, իսկ ԲԴԽ-ն էլ՝ նախարարություն չէ, որ կառույցի ղեկավարը հրաժարական տա՝ այս կամ այն դատավորի նկատմամբ երկրի ղեկավարի դժգոհությունից, թեև Կարեն Անդրեասյանը թերևս այն անձն էր, ում, ըստ մասնագիտական հանրության դիտարկումների՝ «հաջողվել» է հիմնահատակ քանդել, ավիրել դատական համակարգը․ ավելին, կան պնդումներ, որ հրաժարականով Անդրեասյանը հետագայում, միևնույն է, չի կարող ազատվել պատասխանատվությունից։ Այդուհանդերձ, անկախ նրա մասնագիտական որակներից, գործադիրի ղեկավարի խնդրանքը հրաժարականի վերաբերյալ, արդեն իսկ ճնշման տարրեր է պարունակում։

Իրենք՝ պաշտոնից այլևս ազատված պաշտոնյաները, սակայն, փաստացի համաձայն չեն դժգոհությունների հետ, ինչը պարզ էր թե՛ Արգիշտի Քյարամյանը, թե՛ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, թե՛ Ռուստամ Բադասյանը, թե՛ Կարեն Անդրեասյանը հայտարարություններով։

Բացի այդ, իրավապահ համակարգից Փաշինյանի խիստ դժգոհությունը, կարծես թե, պետք է տարածվեր նաև իր նախկին օգնական, այսօր՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի վրա ևս, քանզի ոչ միայն հենց ՀՀ գլխավոր դատախազությունն է հսկողություն իրականացնում քննության օրինականության նկատմամբ, այլև՝ քրեական հետապնդում հարուցող մարմին է այլևս։ Այսինքն՝ անմեղ մարդուն հետապնդելու, չհիմնավորված մեղադրանք ներկայացնելու եւ հակառակը՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հետապնդում չհարուցելու համար պատասխանատուն դատախազն է, բայց նա, թերեւս, նստած լինելով կառավարության նիստում, չի լսել Փաշինյանի դժգոհությունները։ Փոխարենը հրաժարական են տվել հենց Վարդապետյանի հետ մասնագիտական անհամաձայնություն ունեցող իրավապահ կառույցի ղեկավար պաշտոնյաները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

pastinfo.am

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե Հակոբյան Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ Armlur.am Ոչ ոք չի մոռացվում. Ավետիք Իշխանյան Ուկրաինան կիրառել է ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներ. ՌԴ ՊՆ Պաշտոնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց Լայն զանգվածների վրա հիմնված բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին․ Դանիելյան ԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. Գագիկ Մելքոնյան FIFA-ն պատժել է թուրքական ակումբին Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Սուրեն Սուրենյանց Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում, ինչ որ Պապիկյան Սուրեն, Գիլոյան Կարեն կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու Ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը. Հակոբյան Ահա, այն ամենը,ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արթուր Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին մասնակցել այս առաջնությանը Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Արմավիրի մարզում 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am