Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները։ Նախագահի հրամանագիրը և բուն փաստաթղթի տեքստը տեղադրվել են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում՝ հայտնում է Риа Новости-ն:

Երկրի ղեկավարը միջուկային դոկտրինում փոփոխություններ է առաջարկել սեպտեմբերի 25-ին։

Դոկտրինի թարմացված տարբերակն ընդլայնում է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Բացի այդ, փոխվել են այն հիմքերը, որոնց հիման վրա Մոսկվան կհամարի՝ հարձակում է կատարվել։ Սա իր հերթին հիմք կտա Կրեմլին միջուկային պատասխան սկսելու համար։

Փաստաթղթում, մասնավորապես ասվում է ասվում է.

.Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիայից պոտենցիալ թշնամուն զսպելը կառավարության ամենաբարձր առաջնահերթություններից է.

.Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել իր կամ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, եթե ստեղծվի տարածքային ամբողջականության համար կրիտիկական սպառնալիք.

.Ռազմական կոալիցիայի ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ համարվում է որպես ամբողջ կոալիցիայի ագրեսիա.

.Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային պետության կողմից միջուկայինի աջակցությամբ համարվում է համատեղ հարձակում.

.Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր կամ դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման.

.Ռուսաստանը միջուկային զսպում է իրականացնում պոտենցիալ հակառակորդի դեմ՝ պետությունների, ճակատների և դաշինքների, որոնք Ռուսաստանին համարում են հակառակորդ.

Փաստաթուղթը նաև բացահայտում է միջուկային զսպման էությունը.

Միջուկային զսպման նպատակն է երաշխավորել, որ պոտենցիալ հակառակորդը հասկանա Ռուսաստանի դեմ ագրեսիայի դեպքում պատասխան գործողությունների անխուսափելիությունը.

Ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականությունը երաշխավորում է ռազմական գործողությունների դադարեցումը Ռուսաստանի համար ընդունելի պայմաններով.

Հակառակորդի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը տիեզերքում վտանգ է, որը պետք է չեզոքացվի միջուկային զսպման միջոցով.

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Լայն զանգվածների վրա հիմնված բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին․ Դանիելյան ԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. Գագիկ Մելքոնյան FIFA-ն պատժել է թուրքական ակումբին Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Սուրեն Սուրենյանց Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում, ինչ որ Պապիկյան Սուրեն, Գիլոյան Կարեն կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու Ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը. Հակոբյան Ահա, այն ամենը,ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արթուր Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին մասնակցել այս առաջնությանը Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Արմավիրի մարզում 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Նորայր Շողիկյանը և Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոններ ունեն 24-ամյա երիտասարդն աչքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Հանրային ձայնի» հետ թաքուն Ամանորյա տոնակարտարությունների տենդերներ եք անում, գործարքի մեջ եք. Մանուկ Սուքիասյան #ՀԻՄԱ․ «Թրաշված, թե անթրաշ․․․ կովն իր կաշին չի փոխում, բայց Աննան մի բան է անում»․ Դավիթ Գալստյան (video) Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկությունը Սասուն Խաչատրյանը, Քյարամյանը և մյուսներն են հանձնել Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին ու․․․ (video) Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am