Վահե Ղազարյանի ազատումից հետո համակարգն «ինքնակամ» կլքեն նաեւ մի քանի խոշոր ու մանր պաշտոնյաներ: Համակարգում շրջանառվող տեղեկության համաձայն՝ ոստիկանությանը հրաժեշտ կտա Ղազարյանի, այսպես ասած, աջ ձեռք ու ականջ համարվող Վարդան Վարդանյանը, ինչպես նաեւ Կարեն Հակոբյանը։ Երկուսն էլ ոստիկանապետի տեղակալներ էին նշանակվել ՆԳՆ-ի ձեւավորումից հետո։
Ճամպրուկային է նաև ՆԳ նախարարի օգնական Ժորա Նիկողոսյանը։ Տեղեկություններ կան, որ հենց Վահե Ղազարյանը չի ցանկանում, որ Նիկողոսյանը մնա համակարգում, քանի որ իր վերաբերյալ ահռելի ինֆորմացիայի է տիրապետում: Թեեւ նրա ինֆորմացիոն բազան միայն նախարարի վերաբերյալ չէ ու բացառված չէ, որ հենց դրա շնորհիվ կարողանա համակարգում պահպանել իր պաշտոնը։
Հնարավոր հեռացողների թվում նշվում է նաեւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավարի անունը, որը Վահե Ղազարյանի վաղեմի ընկերն է:
Ավելին, համակարգում չեն բացառում, որ գուցեեւ չեղարկվեն Վ. Ղազարյանի կողմից վերջին օրերին կատարված նշանակումները։
Հնարավոր ազատումների մասին տեղեկությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՆԳՆ մամլո խոսնակին, որը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ որեւէ նոր դիմում չկա՝ աշխատանքից ազատվելու մասին։ Ըստ ամենայնի՝ ալիքը կսկսվի ՆԳ նոր նախարարի նշանակումից հետո։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ)
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը