ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին

Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Նոյեմբերի 16-ին Բաքվում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թվով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես, ինձ հյուրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրավունքների հարցերին, բայց եթե դա անեմ՝ հաճոյախոսություն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք՝ պետք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք։ Եվ մենք կարծում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր»:

Արդեն Վաշինգտոն վերադառնալուց հետո՝ հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրավիրված մամուլի ասուլիսին կոնգրեսականները մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների լայնածավալ վատթարացումների և COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգությանը վերաբերող սպառնալիքների վերաբերյալ:

Սենատոր Մարքին մասնավորապես նկատել է․ «Մենք չէինք կարող անտեսել վախի և բռնաճնշումների մթնոլորտը հենց համաժողովի պատերից դուրս․․․Մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող անտեսել թշնամական մթնոլորտը, որում համաժողովն այժմ էլ դեռ ընթանում է»։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ սենատոր Մարքին բավական կոպիտ է արտահայտվել. «Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորի էթնիկ հայ խաղաղ բնակիչների վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ և բարեխիղճ բանակցություններ վարի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին հասնելու համար, որը կերաշխավորի տարածաշրջանային խաղաղությունը և միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»:

Իր հերթին Ֆրենք Փալոնը նկատել է ալիևամետ «ցուցարարների կամ ավազակների» կրկնվող և «սինխրոնիզացված» ջանքերը՝ հարձակվելու իր վրա՝ Արցախի ինքնորոշմանը բացահայտ աջակցության համար։ «Եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան վարձած անվտանգության աշխատակիցները, ես հիվանդանոցում կհայտնվեի։ Ես պարզապես ուզում եմ անկեղծ լինել: Դա շատ լուրջ էր»։ Սենատոր Մարքին համաձայնել է՝ նշելով. «Ինչպես Ֆրենք Փալոնը, ես նույնպես զգացի՝ պետք է միշտ ինձ հետ թիկնապահ ունենամ: Նույնիսկ՝ հյուրանոցի նախասրահում, նույնիսկ՝ իմ սենյակ բարձրանալիս»։

Փալոնը նաև հայտարարել է, որ համաժողովից մի քանի օր առաջ նախագահ Ալիևը սկսեց հարձակվել ֆրանսիացիների վրա, սկսեց հարձակվել հոլանդացիների վրա այն աստիճան, որ նրանք նույնիսկ չեկան կոնֆերանսին։

Փալոնը, որին Ադրբեջանի իշխանություններն արգելել էին Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպել Ալիևի հետ, նշել է․ «Ինձ և սենատոր Մարքիին խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն բարեփոխումների և նրանց արժանապատվության, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով: Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության, հայկական հողից ադրբեջանական զորքերի հեռացման և տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»:

Մեկնաբանելով կատարվածը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք հայությանը՝ հայրենիքում և սփյուռքում՝ շնորհակալություն հայտնելով սենատորներ Մարքիին և Ուայթհաուսին, և, իհարկե, հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնին հայ պատանդների ազատության և Արցախի հայերի վերադարձի պահանջի համար։ Բաքվի փորձը՝ առևանգել COP 29-ը իր հանցագործությունները սրբագրելու համար, հակառակ արդյունք է տվել։ Հաջողվել է միայն համաշխարհային ուշադրություն կենտրոնացնել Ալիևի ռեժիմի կոռուպցիայի և աղտոտվածության, ագրեսիայի և բռնաճնշումների վրա»:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ահա, այն ամենը,ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արթուր Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին մասնակցել այս առաջնությանը Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Արմավիրի մարզում 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Նորայր Շողիկյանը և Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոններ ունեն 24-ամյա երիտասարդն աչքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Հանրային ձայնի» հետ թաքուն Ամանորյա տոնակարտարությունների տենդերներ եք անում, գործարքի մեջ եք. Մանուկ Սուքիասյան #ՀԻՄԱ․ «Թրաշված, թե անթրաշ․․․ կովն իր կաշին չի փոխում, բայց Աննան մի բան է անում»․ Դավիթ Գալստյան (video) Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկությունը Սասուն Խաչատրյանը, Քյարամյանը և մյուսներն են հանձնել Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին ու․․․ (video) Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը Հովիկ Աղազարյանն այսօր առերես հարցաքննվել է՝ հովանավորչության և կաշառքի գործով Ոնց որ կաշառակեր չինովնիկ լինեք, որ լևի է գնում սաղ գիշեր ու․․․ Զառուկյան (video) Երեք օրից Բաքվում կավարտվի COP29-ը՝ կլիմայական համաժողովը, իսկ ՀՀ-ն մինչ օրս այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի արել .գիտեք՝ ինչու՞. Հայրապետյան Կրակ ու պատիժ է գալու համայնքների գլխին, ինչպե՞ս եք նման բան անում․ ԱԺ լսումներ (video) Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դնում Ժաննա Անդրեասյանը սպասու՞մ է իր պաշտոնանկությանը․․․ (video) Շատ հետաքրքիր պատմություն Արարատի մասին․ Արամ Սարգսյանը պատմում է․․․ (video) Դուք համահանցակից եք Հայաստանի հետ տեղի ունեցող ողբերգությանը․ Լարիսա Ալավերդյան (video) Գաղջից, կսկիծից, ցասումից ելույթներ չկա՞ն․ Տիգրան Ավինյանը կատակում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am