Նորաթրաշը պետություն է ապամոնտաժում՝ մենք պրիկոլներ ենք անում․ Նաիրա Զոհրաբյան

Նորաթրաշը պետություն է ապամոնտաժում՝ մենք պրիկոլներ ենք անում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Տրամաբանորեն ենթադրվում էր, որ խորհրդարանում, դեռեւս անթրաշ Նիկոլի՝ պետականաքանդության մաստեր-կլասս ելույթից հետո առնվազն երկու քայլ պիտի տեղի ունենար՝ ԱԱԾ-ն պիտի մտներ ԱԺ՝ այդ անձին կալանավորելու, եւ ընդդիմությունը ժողովրդինի պիտի հաներ փողոց՝ պետության անկման դեմ գոնե բողոքելու։

Այս ենթադրելի քայլերից որեւէ մեկը տեղի չունեցավ։ Դրան հաջորդեց սարոչկայով ու ժամացույցը ձեռքին՝ սափրվելու մոնոներկայացումն ու որպես այդ փուլի վերջաբան՝ sms-ով, մատաղի տեղից, առանցքային պաշտոնյաներին գործից ռադ անելը։

Եւ ի՞նչ հակադրվեց դրան։ Իրականում՝ ոչինչ։ Ընդամենը պրիկոլներ՝ վոդցափով մի դափոն պաշտոնյաների գործից հանելու վրա, պրիկոլներ թրաշի էսթետիկայի վրա ու ռազմահայրենասիրական, քյարթու ստատուսներ։

Իրականում՝ էս ամենի մեջ պրիկոլ չկա։ Ավելին, սա էկզիստենցիալ աղետի հերթական արձանագրումն է, որ պետությունը մի մարդ է՝ հիմա արդեն թրաշված, ով կարող է sms-ով մի օր էլ Հայաստանը հռչակել Թուրքիայի ամենասիրելի վիլայեթը։ Իրականում, սա Սահմանադրության հերթական բռնաբարում է, երբ այլեւս թրաշվածը հայտարարում էր, որ պաշտոնյաներին խնդրել է հրաժարական տալ ու ոչ մեկը չի հարցնում՝ դու ո՞վ ես, որ օրինակ, Սահմանադրությամբ, իբր, անկախ մարմնի, Հակակոռուպցիոնի ղեկավարին, հորդորես, խնդրես, կամ սպառնաս, որ հրաժարական տա, ու նա էլ ոչ միայն տա, այլեւ այդ մասին հպարտ մի տեքստ արտասանի։

Ու էս պրիկոլներով էլ սպասելու ենք, որ հաջորդ մի կիրակի, մի հերթական մատաղի, կամ ատամնահատիկի քեֆի պիկին, նորաթրաշը, հերթական sms-ով, հերթական պետականակործան ակտն անի ու մենք էլ ընդամենը սուբլիմացվենք հայհոյանքով, պրիկոլներով, կամ, որ ավելի վատ է՝ պաթոսախեղդ ստատուսով»,- գրել է նա։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
«Հանրային ձայնի» հետ թաքուն Ամանորյա տոնակարտարությունների տենդերներ եք անում, գործարքի մեջ եք. Մանուկ Սուքիասյան #ՀԻՄԱ․ «Թրաշված, թե անթրաշ․․․ կովն իր կաշին չի փոխում, բայց Աննան մի բան է անում»․ Դավիթ Գալստյան (video) Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկությունը Սասուն Խաչատրյանը, Քյարամյանը և մյուսներն են հանձնել Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին ու․․․ (video) Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը Հովիկ Աղազարյանն այսօր առերես հարցաքննվել է՝ հովանավորչության և կաշառքի գործով Ոնց որ կաշառակեր չինովնիկ լինեք, որ լևի է գնում սաղ գիշեր ու․․․ Զառուկյան (video) Երեք օրից Բաքվում կավարտվի COP29-ը՝ կլիմայական համաժողովը, իսկ ՀՀ-ն մինչ օրս այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի արել .գիտեք՝ ինչու՞. Հայրապետյան Կրակ ու պատիժ է գալու համայնքների գլխին, ինչպե՞ս եք նման բան անում․ ԱԺ լսումներ (video) Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դնում Ժաննա Անդրեասյանը սպասու՞մ է իր պաշտոնանկությանը․․․ (video) Շատ հետաքրքիր պատմություն Արարատի մասին․ Արամ Սարգսյանը պատմում է․․․ (video) Դուք համահանցակից եք Հայաստանի հետ տեղի ունեցող ողբերգությանը․ Լարիսա Ալավերդյան (video) Գաղջից, կսկիծից, ցասումից ելույթներ չկա՞ն․ Տիգրան Ավինյանը կատակում է (video) Էդ ե՞րբ եք ինձ ճնշել, որ ես ստվերից խոսամ․ Սուրեն Գրիգորյանը՝ Մանուկ Սուքիասյանին (video) #ՀԻՄԱ․ Սուրեն Գրիգորյան, բերդ եք նստելու, ես էլ տարին 2 անգամ «տուլիկ» կուղարկեմ․ Մեսրոպ Մանուկյան (video) Օգտագործված դուրս շպրտվածները (video) Լիբանանը եւ «Հեզբոլլահ»-ը ընդունել են Իսրայելի հետ հրադադարի հաստատման մասին ԱՄՆ վերջին առաջարկները․ Reuters Ովքե՞ր առաջիկայում կլքեն ՆԳՆ-ն ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատրաստ լինի հրաժարական տալ. ԿԳՄՍ նախարար Մինչ բազում պաշտոնյաներ SMS-ով պաշտոնից են զրկվում, Ալեն Սիմոնյանը վիետնամցիների հետ նավակ է քշում Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը Ընտրվել է Լենա Նազարյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am