Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով Իրանի քաղաքացի է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մասով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԻԻՀ նշված քաղաքացին Ս․Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84–ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։ Գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրենց գործողությունները հնարավորինս քողարկված իրականացնելու և հետագայում բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով, վերը նշված գումարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու համար թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով ԻԻՀ քաղաքացին դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:

Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո, վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաև օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված: Նշված գործողություններն իրականացվելուց հետո, Ս․ Մանուկյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, հանցավոր խմբի անդամների հետ 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:


Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն:

Այնուհետև Ս․Մանուկյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն և հանդիպել ԻԻՀ հիշյալ քաղաքացուն: Շարունակելով իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու որդուն՝ Խ. Քոքոբելյանին, վերոնշյալ հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:

«WhatsApp» հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն: Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022թ. օգոստոսի 2-ին Ս․ Մանուկյանը Իրանից վերադարձել է Հայաստան և Ա․ Ք․-ի հետ, իրենց մտերիմից վերցնելով «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենան, ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պ․-ն բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84–ամյա տղամարդը հայտնաբերվել է նշված վայրում: Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով ևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը, Քյարամյանը և մյուսներն են հանձնել Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին ու․․․ (video) Հովիկ Աղազարյանն այսօր առերես հարցաքննվել է՝ հովանավորչության և կաշառքի գործով Ոնց որ կաշառակեր չինովնիկ լինեք, որ լևի է գնում սաղ գիշեր ու․․․ Զառուկյան (video) Երեք օրից Բաքվում կավարտվի COP29-ը՝ կլիմայական համաժողովը, իսկ ՀՀ-ն մինչ օրս այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի արել .գիտեք՝ ինչու՞. Հայրապետյան Կրակ ու պատիժ է գալու համայնքների գլխին, ինչպե՞ս եք նման բան անում․ ԱԺ լսումներ (video) Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դնում Ժաննա Անդրեասյանը սպասու՞մ է իր պաշտոնանկությանը․․․ (video) Շատ հետաքրքիր պատմություն Արարատի մասին․ Արամ Սարգսյանը պատմում է․․․ (video) Դուք համահանցակից եք Հայաստանի հետ տեղի ունեցող ողբերգությանը․ Լարիսա Ալավերդյան (video) Գաղջից, կսկիծից, ցասումից ելույթներ չկա՞ն․ Տիգրան Ավինյանը կատակում է (video) Էդ ե՞րբ եք ինձ ճնշել, որ ես ստվերից խոսամ․ Սուրեն Գրիգորյանը՝ Մանուկ Սուքիասյանին (video) #ՀԻՄԱ․ Սուրեն Գրիգորյան, բերդ եք նստելու, ես էլ տարին 2 անգամ «տուլիկ» կուղարկեմ․ Մեսրոպ Մանուկյան (video) Օգտագործված դուրս շպրտվածները (video) Լիբանանը եւ «Հեզբոլլահ»-ը ընդունել են Իսրայելի հետ հրադադարի հաստատման մասին ԱՄՆ վերջին առաջարկները․ Reuters Ովքե՞ր առաջիկայում կլքեն ՆԳՆ-ն ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատրաստ լինի հրաժարական տալ. ԿԳՄՍ նախարար Մինչ բազում պաշտոնյաներ SMS-ով պաշտոնից են զրկվում, Ալեն Սիմոնյանը վիետնամցիների հետ նավակ է քշում Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը Ընտրվել է Լենա Նազարյանը «Աննայի կլանը հաղթեց» (video) Աննան մի հատ ճաշ ուտի՝ էդ 132 մլրդ-ը կհավաքվի, ի՞նչ ա ձեր ուզածը. Էդգար Ղազարյան (video) Իրանի արտգործնախարարը կոչ է արել «պատրաստվել պատերազմի» Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է․ Հայկ Սահակյան Զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների տրանսպորտի ուղեվարձն անվճար կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am