Սաուդյան Արաբիայի իշխանությունները կառգրավեն արքայազնների՝ 800 մլրդ դոլարի ունեցվածք

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիտարկում են ձերբակալված արքայազններից և այլ ազդեցիկ պաշտոնյաներից ընդհանուր մոտ 800 մլրդ դոլար ակտիվներ առգրավել։ Ներկայում կալանքի տակ է մնում մոտ 60 մարդ, այդ թվում թագավորական ընտանիքից։ Ձերբակալվածների բանկային հաշիվները սառեցվել են։ Վերջերս այդ երկրում նախադեպը չունեցող ձերբակալությունների ալիք տեղի ունեցավ՝ ձերբակալվեցին 11 արքայազն, չորս գործող ու տասնյակ նախկին նախարարներ` հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, որը ստեղծվել է ձերբակալություններից ընդամենը ժամեր առաջ այդ ձերբակալություններից:  BBC-ի հաղորդմամբ, ազատազրկվածների մեջ է նաև միլիարդատեր արքայազն Ալվավեդ բին Թալալը, ով բաժնետոմսեր ունի Twitter և Apple ընկերություններում, ինչպես նաև Citigroup և 21st Century Fox-ի բաժնետեր: Նա բիզնես է վարել Բիլ Գեյթսի, Ռուպերտ Մերդոքի և Մայքլ Բլումբերգի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն ղեկավարում է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Կառույցը, ըստ տեղական լրատվամիջոցների, իրավասու է ձերբակալություններ իրականացնել և թույլ չտալ, որ կասկածյալները երկրից հեռանան, ինչն ըստ փորձագետների, էլ ավելի կամրապնդի թագաժառանգ Սելմանի դիրքերը: Երեկ աղմկահարույց ձերբակալություններից առաջ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխատեղումներ է իրականացրել ուժային կառույցներում` առանց պատճառները մանրամասնելու: Ըստ Al Arabiya-ի՝ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև, որ վերսկսում է հետաքննությունը Ջիդայում 2009թ. տեղի ունեցած ջրհեղեղի և 2012թ. տարածված Mers կորոնավիրուսի (Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ) գործերով:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am