Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի 2020 թ.-ին Գյանջային հասցված հարվածը»,-օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի կողմից սպառնալից հայտարարություններն ու պահանջներն իրականում նորություն չեն: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ի՞նչ է տվել Հայաստանին՝ անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին: Օրինակ՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գտնում է, որ ոչ մի իրական քաղաքական կամ իրավական օգուտ Երևանին դա չի տալիս, հակառակը՝ ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնում, որոնք կարող են հարվածել հայկական պետական երկարաժամկետ շահերին. «Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է հետաքննել պատերազմի արդյունքում տեղ գտած դեպքերը, սակայն Երևանն ի պատասխան Բաքվից չի պահանջում հետաքննել Արցախում տեղի ունեցած հայերի էթնիկ զտումները, ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ, ֆոսֆորային զենքի կիրառումն և այլն։

 

Բացի այդ, Հռոմի ստատուտին միանալը հանգեցրեց լարվածության հայ-ռուսական հարաբերություններում՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի և հնարավոր ձերբակալության հետ։ ՀՀ-ն, իհարկե, երբեք չի գնա նման քայլի, սակայն Հռոմի ստատուտին միանալն արդեն իսկ Մոսկվայում ընկալվեց ոչ միանշանակ»։ Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագիրը` Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ երկիրն է։ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։ Շատ քաղաքագետների կարծիքով, Հռոմի ստատուտին միանալը Նիկոլ Փաշինյանի ու իր ՔՊ-ի հերթական ռևերանսն էր դեպի Արևմուտք ու հակառուսական արտաքին քաղաքականության շարունակվող դրսևորումը։

 

«Փաշինյանն ու ՔՊ-ն կազմաքանդել են հայոց պետականության անվտանգության հենասյուները՝ Արցախը, որպես ՀՀ-ի ու մասնավորապես Սյունիքի վահան ու թիկունք, հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները՝ դրա դիմաց չստանալով Արևմուտքի համարժեք աջակցությունն ու փոխհատուցումը, ինչպես նաև հայոց պետականության թիվ մեկ երաշխավորի՝ բանակի ողնաշարն են կոտրել ու շարունակում են թուլացնել անվտանգության բոլոր բաղադրիչները։ ՀՀ գործող իշխանություններն իրական անվտանգությունն ամրապնդելու փոխարեն ցանկանում են, անդամակցելով ինչ-որ կառույցների, որոնք այսօր գեոպոլիտիկայում ոչինչ չեն որոշում, փոխհատուցել ՀՀ անվտանգության համակարգում առկա վակուումն ու բացերը, սակայն ապարդյուն»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումներն իրականացնելիս անտեսել է ու այժմ էլ անտեսում է միջազգային իրավունքն ու նորմերը, այդ թվում՝ հումանիտար։ Այսօր աշխարհում ուժն ու ռազմա-քաղաքական, ֆինանսական հզորությունն են որոշիչ դեր խաղում՝ realpolitik-ը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային պայմանագրերը կամ միջազգային հանրության ոչինչ չասող դատապարտող հայտարարությունները։

 

Ըստ «Հանրապետության հրապարակի» վերլուծաբանների, երբ Ադրբեջանը որոշում կայացնի հարձակվել այս անգամ Սյունիքի վրա՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար, Բաքուն անտեսելու է ՀՀ-ի անդամակցությունը Հռոմի ստատուտին, քանի որ նույն Արևմուտքը շարունակում է միլիարդավոր դոլարների նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու այդ երկիրն ընկալել որպես ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր պլացդարմ՝ ապագա պատերազմում։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am