ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի` մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այդ մասին նշված է դատարանի X–ի էջում։

 Նշվում է, որ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16–ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։ Հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք ավելի սրվել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։


Նույն թվականի սեպտեմբերի 23–ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է դրանք կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։

«Երկու կողմերն էլ պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որոնք սահմանում է դատարանը դատավարության ընթացքում լարվածության սրումից խուսափելու համար: Այդ պահանջները մասամբ բավարարվել են»,– ասված է դատարանի հրապարակած հաղորդագրության մեջ։

Դրանից հետո երկու կողմերն էլ կասկածի տակ են դրել դատարանի իրավազորությունը, ինչի արդյունքում գործերի քննությունը, ըստ էության, կասեցվել է։ Մինչդեռ նոյեմբերի 12–ին դատարանը որոշել է, որ իրավասու է քննելու երկու հայցերը` բացառությամբ Ադրբեջանի պահանջների, որոնք վերաբերում են բնապահպանական վնասին և ենթադրյալ գործողություններին, որոնք տեղի են ունեցել մինչև 1996 թ. սեպտեմբերի 15–ը՝ կողմերի միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը:

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Գյումրիում ՔՊ-ականների «տակից հողը փախչում է» Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն բախվել է կայանած «Ford»-ին. կա տուժած Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, թե ովքեր են լինելու «մատաղացու» պաշտոնյաները Ո՞վ կփոխարինի Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին «Աստղը ծնվեց»․ հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայում կողմնակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը Մանդատը դնելու հորդոր չի ստացել Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին Պաշտոնանկությունները՝ հնարավոր կոռուպցիայի նոր շղթա․ ով կփոխարինի Կարեն Անդրեասյանին Տանգո՜․ Փաշինյանը նրանց պարի է հրավիրում Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին Պարեկի հաղորդման հիման վրա Սիմոն Մարտիրոսյանի վերաբերյալ քննչական բաժնում նյութեր են ստացվել Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանի ընտրությունների արդյունքները Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար․ Սուրեն Պետրոսյան ՌԴ ԱԳՆ–ն հայտնել է՝ ինչ հետևանքներ կլինեն Կիևի կողմից Ռուսաստանին ATACMS հրթիռներով հարվածելու դեպքում ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին Իրականում նրանք բոլորն էլ արժանի են Ադրբեջանի պետական շքանշանի Կիևին հրթիռներ չմատակարարելու Շոլցի դիրքորոշումը չի փոխվի Մեզ ռեալդիզայն է պետք. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am