Կիևին հրթիռներ չմատակարարելու Շոլցի դիրքորոշումը չի փոխվի

Գերմանիան նախապես տեղեկացվել է ԱՄՆ-ի որոշման մասին, որը թույլ է տալիս Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին, սակայն դա չի ազդի Կիևին Taurus հրթիռներ մատակարարելու` կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշման վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Գերմանիայի կառավարությունը նախապես տեղեկացվել է։ Դա չի փոխի Ուկրաինային Taurus հրթիռներ չմատակարարելու կանցլերի որոշումը», – ընդգծել է նա։

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից հեռահար ամերիկյան հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Թերթի տվյալներով՝ նման հարվածներ կարող են հասցվել ATACMS հրթիռներով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման թույլտվությունը, եթե իսկապես տրվել է, կհանգեցնի լարվածության նոր փուլի: Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է Ռուսաստանի դիրքորոշումն իր տարածքի վրա հեռահար զենքի օգտագործման վերաբերյալ:

ՌԴ նախագահը նաև ասել էր, որ Կիևին նման սպառազինություն տրամադրելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրներում քննարկումները փաստացի ցույց են տալիս հակամարտությունում նրանց ներգրավվածության աստիճանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի անմիջական մասնակցությունը կփոխի հակամարտության բնույթը և կստիպի Ռուսաստանին ձեռնարկել միջոցներ, որոնք կհամապատասխանեն ստեղծվող սպառնալիքներին:

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Աբխազիայի նախագահը և վարչապետը հրաժարական են տվել Գյումրիում ՔՊ-ականների «տակից հողը փախչում է» Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն բախվել է կայանած «Ford»-ին. կա տուժած Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, թե ովքեր են լինելու «մատաղացու» պաշտոնյաները Ո՞վ կփոխարինի Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին «Աստղը ծնվեց»․ հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայում կողմնակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը Մանդատը դնելու հորդոր չի ստացել Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին Պաշտոնանկությունները՝ հնարավոր կոռուպցիայի նոր շղթա․ ով կփոխարինի Կարեն Անդրեասյանին Տանգո՜․ Փաշինյանը նրանց պարի է հրավիրում Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին Պարեկի հաղորդման հիման վրա Սիմոն Մարտիրոսյանի վերաբերյալ քննչական բաժնում նյութեր են ստացվել Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանի ընտրությունների արդյունքները Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար․ Սուրեն Պետրոսյան ՌԴ ԱԳՆ–ն հայտնել է՝ ինչ հետևանքներ կլինեն Կիևի կողմից Ռուսաստանին ATACMS հրթիռներով հարվածելու դեպքում ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին Իրականում նրանք բոլորն էլ արժանի են Ադրբեջանի պետական շքանշանի Կիևին հրթիռներ չմատակարարելու Շոլցի դիրքորոշումը չի փոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am