Հայաստանում ոստիկանները հեծանիվ քշել գիտե՞ն. փոխոստիկանապետը՝ Տոյոտայի ճոխ գնումների մասին

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ոստիկանությունը 2017 թվականին «Տոյոտա-Երեւան» ընկերությանից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա: Ոստիկանությունը «Տոյոտա-Երեւան» ընկերությանն այս 43 մեքենայի համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ: ԱԺ-ում «ՀԺ»-ի լրագրողը փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունն այդքան մեքենա ձեռք բերել: «Ծառայողական անհրաժեշտության համար՝ հիմնականում ճանապարհային ոստիկանության համար: Թարմացնում ենք մեր տրանսպորտը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Եղիազարյանը: Ինչպե՞ս է ստացվում, որ վերջին տարիներին ոստիկանությունը մեքենաներ է ձեռք բերում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող «Տոյոտա-Երեւան» ընկերությանից, իսկ բացի այդ նույն ընկերությունը կրկին վերջին տարիներից սկսած սպասարկում է այդ մեքենաներին՝ տեխնիկական խնդիրների դեպքում: Հարցին փոխոստիկանապետը պատասխանել է. «Տոյոտան ամենալավ մեքենան է, ուստի մենք էդ բանի հետ ենք համագործակցում: Ես ինչքան գիտեմ՝ էտի ամենալավն է, իսկ թե ում է պատկանում, տեղյակ չեմ»: Թղթակցի դիտարկմանը, թե ԱՄՆ-ի որոշ նահանգներում ոստիկանները ծառայությունն իրականացնում են հեծանիվներով, Եղիազարյանն ընդհատել է լրագրողի խսքը եւ ասել, որ որոշ երկրներում էլ ձիերով են ծառայություն իրականացնում: Հարցին, թե Հայաստանի ոստիկանները հեծանիվ վարել չգիտե՞ն, փոխոստիկանապետն ասել է. «Չեմ կարող ասել՝ հնարավո՞ր է հեծանիվով ծառայություն իրականացնել, թե՝ ոչ: Դրան դեռ պատրաստ չենք»,- նշել է նա:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am