Նիկոլը գնում է արտահերթ ընտրությունների, որը իմ կարծիքով տեղի կունենա ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում
նիկոլը գնում է արտահերթ ընտրությունների, որը իմ կարծիքով տեղի կունենա ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2025 թ. վերջը։
——————————————————
Կադրային փոփոխությունները հետևյալ նպատակն ունեն՝
1. Թոթափել հասարակության մեջ առկա լարվածությունը, ժամանակ շահել մինչև արտահերթ ընտրությունները։
2. Իր ընտրազանգվածին հավատացնել, որ կառավարության տապալած գործընթացների մեղավորը ինքը չի։
3.Ժամանակ շահել և նորանշանակ պաշտոնյաներին մինչև արտահերթ ընտրություններ տալ հնարավորություն հաստատվելու և վերադասավորումներ իրականացնելու համար։
4.Արտահերթ ընտրություններով, (ինչպես դա եղավ 2021 թվականին), ժամանակի սղության պատճառով ՝ ընդդիմությանը, առողջ ուժերին զրկել ընտրություններին առավել պատրաստված մասնակցելու հնարավորությունից։
Հ.Գ. Չեմ հավատում, որ մինչև արտահերթ ընտրություններ, Հայաստանում որևէ լուրջ ընդվզում կլինի։
Հետևաբար՝ ընդդիմադիրները, բոլոր առողջ ուժերը, այսօրվանից ամենայն լրջությամբ պետք է պատրաստվեն արտահերթ ընտրություններին։
Սայաթ Շիրինյանի գրառումը