Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ, կարող էր սաստել Սիմոնյան Ալենին և զոհվածների մայրերի նկատմամբ չբեմադրված հարգանք և երախտագիտություն դրսևորեր. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
– Ի՞նչ կարծիքի եք Նազենի Հովհաննիսյանի շուրջ ծավալված բուռն հանրային քննարկումների մասին, որոնց միացավ նաև Աննա Հակոբյանը։
Պատասխան. – Ցանկացած ոլորտի հանրային գործիչներն էլ պատրաստ են և անցնում հասարակական բուռն քննարկումների, հիվանդագին սևեռումների և ատելության ցեխաջրերի միջով։ Նազենին, որպես ժամանակին ամենապոպուլյար ֆեյսբուքահայաստանցին և առ այսօր մեծ լսարան և հեղինակություն ունեցող գործիչ, հաստատ դրանից զարմագած չէ։ Մանավանդ, որ ի տարբերություն հայկական «բոհեմի», շոու-բիզնեսի, զանազան ժանրերի բազում «աստղերի»՝ ապացուցել և ապացուցում է, որ սրտացավ է, հայրենասեր և խիզախ։
Իսկ այս քննարկումներին Հակոբյան Աննայի «խառնվելուց» մի հետևություն պիտի անել. ամոթ մեզ, որ մեր դատարկ և անմակարդակ քննարկումներով նման «արբիտրաժի» համար հող էինք ստեղծել։ Պաշտպանե՛ք, հարգե՛ք, հասկացե՛ք իրար, որ կողքից խրատողները թամաշա չանեն։
Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ և կանանց դիսկրիմինացիայի հարցերով զբաղվել, կարող էր ճաշերին իր կողքը նստած ՄԻՊ-ին հորդորեր իր գործով զբաղվել, Սիմոնյան Ալենին սաստեր, որ ընդդիմադիր կին պատգամավորների հետ իրեն չափերի մեջ պահեր, կանխեր իր նախկին գործընկեր կին լրագրողների նկատմամբ տարաբնույթ ախռաննիկների և բերետավորների բռնությունները, զոհվածների մայրերի նկատմամբ չբեմադրված հարգանք և երախտագիտություն դրսևորեր։
Իսկ Նազենիին ամուր գրկում եմ և շնորհակալ եմ, այդ թվում՝ իմ շինծու գործով արտահայտված դիրքորոշման համար։