Փաշինյանը հերթական անգամ ձևախեղում է Աստվածաշունչը, մարդկանց փորձում դարձնել սեկտանտ. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետբյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի վտանգավորության մասին, խոսվեց բավականին շատ ու հանգամանալից։ Սակայն նրա մանիպուլատիվ լինելու փաստն այդքան էլ խորքային չներկայացվեց, չնայած Փաշինյանի տեսակը ճանաչող յուրաքանչյուր ոք հոգու խորքում հասկանում էր, որ ասված թեզերը կա՛մ կիսաճշմարտություններ են, կա՛մ, հերթական շարքային սուտ։

Եվ այսպես, անդրադառնամ Փաշինյանի այն պնդմանը, որը նա մեջբերեց Աստվածաշնչից՝ Նոր Կտակարանից, երբ ներկայացրեց մի հատված Ղուկասի ավետարանից։

Մասնավրապես Փաշինյանը նշեց․ «Հերթական անգամ ուզում եմ բերել Ղուկասի ավետարանից փողի օգտագործման մասին հատվածը։ «Եվ ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»։ Սա շատ խորը միտք է, և մեր քննարկումների համատեքստում շատ կարևոր մի հանգամանք կա։ Ասում է՝ փողից ձեզ բարեկամներ արեք»։

Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ իրոք, Ավետարանիչը ողջունում ու փողը «բարեկամ» դարձնելու ջատագով է հանդես գալիս և մարդկանց այդ մասին քարոզում։

Մյուսը կարևոր և առավել առանցքայինն այն է, որ, ստացվում է, Ավետարանիչը, ով Աստծո խոսքի փոխանցողն ու մեկնաբանն է, Աստծո անունից է նման պնդում անում։ Բայց հենց այստեղ է թաքնված շան գլուխը․ Փաշինյանն ուղղակի հերթական անգամ երևույթներն ու մտքերը մեկնաբանում է բացառապես իրեն հարմար ձևով և ենթատեքստից կտրած մեջբերումներ անում՝ մարդկանց ևս մեկ անգամ գցելով մոլորության մեջ։

Եկեք տեսնենք, թե իրականում ինչ է ասում Ղուկաս ավետարանիչը։

Նախ այն հատվածը որը մեջբերում է Փաշինյանը, «Անիրավ տնտես»-ի առակի իմաստային մեկնաբանությունն է․ Աստվածաշնչի տարբեր հրատարակություններում այն կոչվում է նաև «Խորամանկ տնտես», «Ճարպիկ տնտես» տարբերակներով։ Հատկանշական է, որ Նիկոլն իր մեջբերումն անում է հենց այդ վերանգիրն ունեցող պարբերությունից՝ ապացուցելով, որ իր կողմից իրականցվող քայլերն ընդամենը շարքային խորամանկություն ու անիրավություններ են։ Ինչ վերաբերվում է մեջբերման բովանդակությանը․ Ավետարանի 16-րդ գլխի 9-րդ մասում ասվում է․ «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ»:

Սակայն սա հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե իրականում ինչ իմաստով է այս միտքն ասվում։ Իրականում այդ «անիրավ տնտեսը», ժամանակակից լեզվով ասած՝ մի շարքային «ժուլիկ» էր, ով իր տիրոջը խաբելու հաշվին տարբեր կոռուպցիոն սխեմաներ էր իրականցնում և մարդկանց «լավանություն»անում՝ քցելով իր շեֆին։

Նույն գլխի 13-րդ մասում Ավետարանիչը շարունակում է․ «ՈՉ ՄԻ ԾԱՌԱՅ ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՅԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՈՐՈՎՀԵՏԵՎ, ԵԹԵ ՄԵԿԻՆ ԱՏԻ, ՄՅՈՒՍԻՆ ԿՍԻՐԻ. ԿԱՄ ԵԹԵ ՄԵԿԻՆ ՄԵԾԱՐԻ, ՄՅՈՒՍԻՆ ԷԼ ԿԱՐՀԱՄԱՐՀԻ: ՉԵՔ ԿԱՐՈՂ Ե՛Վ ԱՍՏԾՈՆ ԾԱՌԱՅԵԼ, Ե՛Վ ՄԱՄՈՆԱՅԻ»։ Այսինքն, եթե Նիկոլն ասում է սիրեք փողը, նշանակում է մյուս ձեռքով ինքնաբերաբար ասում ՝ մի ծառայեք Աստծուն և հեռացեք նրանից, քանի որ երկու տիրոջ միաժամանակ ծառայելն անհնար է։ Ինչպես տեսնում ենք՝ այս մասին Փաշինյանը չի խոսում, քանի որ կհակասի սեփական պնդմանը։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ձևախեղում է Աստվածաշունչը, մարդկանց փորձում դարձնել սեկտանտ, որպեսզի իր կողմից պաշտելի փողը՝ «մամոնան», դառնա բոլորի թիվ մեկ «բարեկամը», մարդիկ լինեն ընչաքաղց՝ պետական հարկերը վճարելով «անդարդ ապրեն»։ Նիկոլական իրական ծրագրի նպատակը՝ առանց հոգևորի, բացառապես նյութականի վրա հիմնված, անհայրենիք հասարակություն ունենալն է։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Altima»-ն Հայտնի է՝ երբ կվերաբացվի Փարիզի Աստվածամոր տաճարը Ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ․ Վահե Սարգսյան Ադրբեջանը Ստեփանակերտում նոր ավերածություններ է գործել Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան Շոլցը կարողացել է Պուտինին զանգել միայն Թրամփի հաղթանակից հետո. Բունդեսթագի պատգամավոր Եվս մեկ ապացույց, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ. Արմեն Աշոտյան Անահիտ Մանասյանը, որպես ՄԻՊ, Հայաստանի վատագույն ՄԻՊ-ն է, նույնիսկ իր նախորդից՝ Քրիստիննե Գրիգորյանից վատը. Արմեն Աշոտյան Մեր երկրում մարդիկ պետք է աշխատեն․ Բելառուսի նախագահը վստահեցրել է, որ բոլոր քաղաքացիները կապահովվեն աշխատանքով Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ, կարող էր սաստել Սիմոնյան Ալենին և զոհվածների մայրերի նկատմամբ չբեմադրված հարգանք և երախտագիտություն դրսևորեր. Արմեն Աշոտյան Ո՛չ Հայաստանն է երբևէ գուբերնիա եղել, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները՝ սրանց նման холоп. Արմեն Աշոտյան Փաշինյանը հերթական անգամ ձևախեղում է Աստվածաշունչը, մարդկանց փորձում դարձնել սեկտանտ. Հովասափյան Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս Բուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Հյուսիսային պողոտայում բացօթյա սրճարան է այրվել, աշխատակիցն այրվածքներ է ստացել էրդողանին համոզի՝ Արարատի վրա կարմիր խճաքարերով նկարեն թուրքական դրոշ․ Արամ Հարությունյան Նիկոլը սկսեց նախընտրականը․ իրեն ընդդիմության տեղն է դնելու․ Երվանդ Վարոսյան Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Տիգրան Աբրահամյան Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել ԱԱԾ-ն սահմանապահներ է փնտրում հայ-իրանական սահմանին ծառայության անցնելու համար #ՀԻՄԱ․ Հայաստանը գտնվում է ոչնչացման փուլում, սակայն․․․ Հրանտ Բագրատյան (video) Աբխազիայի նախագահը հայտնել է՝ երբ հրաժարական կտա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am