Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:

Այս միջադեպը նախորդ բոլոր դեպքերից տարբերվում էր նրանով, որ դեպքը տեղի է ունեցել այն բաժնում, որտեղ կարգապահական խնդիրներ ունեցող անձինք են տեղափոխվում և, ըստ տրամաբանության, նրանց հետ անհրաժեշտ աշխատանք է տարվում, բոլոր հարցերը համապատասխան ժամանակահատվածում շտկվում են, ինչից հետո վերոնշյալ զինծառայողները վերադարձվում են իրենց ծառայության վայրեր:

Սակայն, ոչ միայն տեղում անհրաժեշտ աշխատանք չի տարվել, այլ կարգապահական վաշտում տեղի է ունեցել աննախադեպ միջադեպ:

Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:

Միջադեպի պատճառները հուսով եմ՝ կպարզվեն, սակայն պարզ չէ, թե ինչու մինչև հիմա իր պաշտոնում է Ռազմական ոստիկանության պետը:

Կրկնում եմ՝ կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է ու որևէ մեկը դեռ պատասխան չի տվել, թե ինչպես է ստացվել, որ խիստ վերահսկողության տակ գտնվող անձը, ըստ պաշտոնական վարկածի, հնարավորություն է ունեցել ինքնասպան լինել:

Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել, ովքեր են պատասխանատու նրան այդ վիճակին հասցնելու համար: Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել»:

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Altima»-ն Հայտնի է՝ երբ կվերաբացվի Փարիզի Աստվածամոր տաճարը Ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ․ Վահե Սարգսյան Ադրբեջանը Ստեփանակերտում նոր ավերածություններ է գործել Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան Շոլցը կարողացել է Պուտինին զանգել միայն Թրամփի հաղթանակից հետո. Բունդեսթագի պատգամավոր Եվս մեկ ապացույց, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ. Արմեն Աշոտյան Անահիտ Մանասյանը, որպես ՄԻՊ, Հայաստանի վատագույն ՄԻՊ-ն է, նույնիսկ իր նախորդից՝ Քրիստիննե Գրիգորյանից վատը. Արմեն Աշոտյան Մեր երկրում մարդիկ պետք է աշխատեն․ Բելառուսի նախագահը վստահեցրել է, որ բոլոր քաղաքացիները կապահովվեն աշխատանքով Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ, կարող էր սաստել Սիմոնյան Ալենին և զոհվածների մայրերի նկատմամբ չբեմադրված հարգանք և երախտագիտություն դրսևորեր. Արմեն Աշոտյան Ո՛չ Հայաստանն է երբևէ գուբերնիա եղել, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները՝ սրանց նման холоп. Արմեն Աշոտյան Փաշինյանը հերթական անգամ ձևախեղում է Աստվածաշունչը, մարդկանց փորձում դարձնել սեկտանտ. Հովասափյան Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս Բուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Հյուսիսային պողոտայում բացօթյա սրճարան է այրվել, աշխատակիցն այրվածքներ է ստացել էրդողանին համոզի՝ Արարատի վրա կարմիր խճաքարերով նկարեն թուրքական դրոշ․ Արամ Հարությունյան Նիկոլը սկսեց նախընտրականը․ իրեն ընդդիմության տեղն է դնելու․ Երվանդ Վարոսյան Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Տիգրան Աբրահամյան Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել ԱԱԾ-ն սահմանապահներ է փնտրում հայ-իրանական սահմանին ծառայության անցնելու համար #ՀԻՄԱ․ Հայաստանը գտնվում է ոչնչացման փուլում, սակայն․․․ Հրանտ Բագրատյան (video) Աբխազիայի նախագահը հայտնել է՝ երբ հրաժարական կտա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am