Աբխազիայի նախագահը հայտնել է՝ երբ հրաժարական կտա
Ցուցարարները մերժել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։ Նրանք նաև հրաժարվել են հեռանալ նախագահ
ական նստավայրից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան էլ խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։
«Երբ շենքից դուրս գան, ես հրաժարականի դիմում կգրեմ, նոր ընտրություններում կտեսնենք՝ ինչ աջակցություն կստանան»,- ասել է նա Տամիշ գյուղում մարդկանց հետ հանդիպման ժամանակ։