Նախագահ Քոչարյանը, երբ իր կարգավիճակը բարձրաձայնեց, դատարանը մեղադրյալ ձևակերպումը չօգտագործեց (video)

2022 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրեցի հրաժարական ստանձնածս քաղաքական պաշտոնից և վերադարձա փաստաբանական գործունեությանը: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթ առկա էր՝ դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ, և ես պաշտպանի կարգավիճակ չեմ ստանձնել: Այս մասին հակակոռուպցիոն քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Երբ դուք նշեցիք, որ ամբողջ վարույթում երևում է, որ ես մշտապես եղել եմ պաշտպան՝ այդպես չէ, 2021 թվականի հուլիսից այդ կարգավիճակս դադարել է: Ասեմ ավելին՝ Վճռաբեկ դատարանը ինձ որոշման օրինակ չի ուղարկել, ելնելով հենց նրանից, որ պաշտպանի կարգավիճակ չեմ ունեցել:

Հոկտեմբերի ամսին դատարանի կողմից նշանակված դատական նիստին ներկայացել էի, որովհետև դատական համապատասխան ծանուցագիր էի ստացել: Այդ նիստին, երբ նախագահ Քոչարյանը բարձրաձայնեց իր կարգավիճակի վերաբերյալ հարցը, դատարանը ևս մեղադրյալ ձևակերպումը չօգտագործեց, երբ դիմեց Ռոբերտ Քոչարյանին:

Հաշվի առնելով, որ մեղադրյալը միայն կարող է ունենալ պաշտպան՝ բախվեցինք այս խնդրին ևս: Հիմա ելնելով դրանից՝ ես դիրքորոշում արտահայտել, որ ես հանդիսանում եմ սույն վարույթով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, չեմ կարող»,- նշեց նա:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am