Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը գրում է.
«Հարգելի բուժաշխատողներ․ Մինչ դուք դժգոհում էիք խիստ անհարմարություն պատճառած և ժամանակատար հավաստագրման պրոցեսից, ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում։ Եթե մինչ այդ կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր էր, և բուժաշխատողն ինքն էր որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը, կամ հարակից համարվող որ միջոցառմանը մասնակցի, ներկայումս, հաշվի առնելով <<արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները>> ( ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորման) որոշ դասընթացներ պարտադիր են դարնալու բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածությունը։ Այսինքն , ՀՀ առողջապահության նախարարությունն է որոշելու, օրինակ, որ ձեզ պետք է 200 ժամ լսել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների մասին, քանի որ դուք ըստ ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դրանց չեք տիրապետում, քանի որ օրենքում ամրագրված չէ պարտադիր դասընթացների ժամաքանակը և հասկանալի չէ, դա մասնագիտական կրեդիտ է համարվելու, թե հարակից։ Եվ ամենակարևորը , դուք դրա համար պարտադիր վճարելու եք․․․․․․․․ Հ․Գ․ Հարգելի կոլեգաներ, ՀՀ առողջապահության նախարարությունը սիրում է մեզ, մտածում է մեր մասին և հպարտանում է մեզանով․․․․․․»։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը