Մեր նահատակների արյամբ կազմավորված բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը

Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հասարակության մեջ յուրաքանչյուր մասնագիտություն, աշխատանք իր նշանակությունն ունի և երբ առաջին խրամատում կանգնած զինվորին, սպային ժողովուրդը փառաբանում է, սրբագործում է` ինչպես Փաշինյանն է պնդում, դա որևէ ձևով չի նսեմացնում գործարարի, բժշկի, ֆինանսիստի, վարորդի աշխատանքը կամ նվիրվածությունն իր գործին ու երկրին:

Ի հեճուկս փաշինյանական կոչին` չսրբացնել բանակը կամ զինվորին, մեր հասարակությունն այլընտրանք էլ չունի:

Այն ծառայությունը, որը բանակն ու նրա անբաժանելի մասնիկը կազմող զինծառայողներն են արել արցախյան շարժումից, 2 հայկական հանրապետությունների անկախությունից ի վեր, ոչ միայն արժանի է ամենաբարձր հարգանքին, այլ ստիպում է բոլորիս բանակին առնչվելու որպես մեր պետականության գլխավոր հիմնասյան:

Անկախ իշխանության կամքից, ցանկություններից, հանրային վտանգավորություն ներկայացնող արարքներից ու հայտարարություններից, հենց այս պահին էլ բանակի անձնակազմի հիմնական մասը խրամատում է, շաբաթներով, իսկ հաճախ` ամիսներով տնից, ընտանիքից հեռու:

Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը:

Հետո էլ թե` ռազմական բյուջե ենք ավելացնում: Ի՞նչ նպատակի պետք է ծառայի բանակին ուղղված փողը, եթե իշխանությունը բանակի գլխին իջեցնում է անբովանդակ, ապազգային, հակաբանակային, ապագաղափարական ազդանշաններ»:

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Ինչու են վիճել Լարված իրավիճակ՝ Հանրապետական մարզադաշտում ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց. փաստաբան Փնթիի սափրվելը, լիքը զբաղմունք կտա հարիֆներին․ Արմեն Գրիգորյան «Իմաստուն» հողատուն. կարճ՝ Փաշինյանի ելույթի մասին․ Արմեն Աշոտյանի հոդվածը Էլ ինչ պետգնում՝ առանց «Ֆակտորի փրոդաքշն»-ի. թավշյա Հայաստանը բացահայտել է այս ՍՊԸ-ի՝ նախընտրելի մատակարար լինելու վեհ առաքելությունը. 168.am Տեսնես սրանք էլ կսափրվե՞ն․ Գագիկ Համբարյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկվել հետիոտնին Նազենին պաշտպանության կարիք չունի, նա սեփական խղճի մաքրության ու հայրենասիրության սկզբունքով է ընդդիմադիր․ Լիկա Թումանյան Փաշինյանի հրաժարականը պահանջողի եղբայրը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Էդգար Ղազարյանը գտել է ՀՀ դատախազների ընդհանրությունը Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն Պարոն համայնքապետ` քոմենթներ գրելը թողեք աշխատանքային ժամից հետո. Հակոբ Թուրիկյան Ասում ա՝ «ես հեծո եմ քշում, իսկ դուք խորը քնած եք լինում». Նարե Գրիգորյան ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում․ Անուշ Պողոսյան Եկել եմ սարսափելի եզրակացության... Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. 168.am Քո շեֆի կառավարման տարիներին զինծառայողները տան փոխարեն վերադառնում են Եռաբլուր․ Դանիելյանը՝ Վահագն Ալեքսանյանին Այսօր Փաշինյանը մեկնարկեց Ալիևի հաջորդ՝ Հայաստանի լրիվ ապառազմականացման պահանջի կատարումը․ Րաֆֆի Ասլանյան Նիկոլը ԱԺում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց. Տիգրան Քոչարյան «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր Տգիտություն, անխղճություն, լկտիություն Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am