Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակաhարությամբ, վիրավnրներ կան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 49 հասցեում մի խումբ հնդիկ քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի հետևանքով մեկ անձ դանակահարվել է, իսկ մյուս անձն էլ ունի քերծվածքներ:

Րոպեներ անց Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ նշված հասցեից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության 04 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Հարինդեր Սինգհ Հարինդեր Սինգհին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ նշված հասցեից վիճաբանության հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 26-ամյա Սինգ Սուքվիր Ջագսինգը՝ «ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ և 27-ամյա Սինգ Գուներ Կաղմիռը՝ «աջ դաստակի առաջին երկրորդ միջմատային տարածքի կտրած վերք, ափի կտրած վերք» ախտորոշմամբ:


Տեղում պարզվել է, որ նույն օրը նշված հասցեում Հ. Սինգհը վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոմն Շուքվիրի հետ, ով վիճաբանության ընթացքում կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Հ. Սինգհին՝ պատճառելով նշված վնասվածքը:Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն Շուքվիրը հանդիսանում է Հնկաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Շուքվիր Սինգհը, ով նույն օրը ժամը 04։15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնի մոտից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս.Ջանգսինգին մարմնական վնասվածք պատճառել է նաև 28-ամյա Գովիդ Ստնամ Սինգ Կումարը, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին:Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված Գովիդ Ստնամ Սինգ Կումարի և Շ.Սինգհի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ինչու են վիճել Լարված իրավիճակ՝ Հանրապետական մարզադաշտում ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց. փաստաբան Փնթիի սափրվելը, լիքը զբաղմունք կտա հարիֆներին․ Արմեն Գրիգորյան «Իմաստուն» հողատուն. կարճ՝ Փաշինյանի ելույթի մասին․ Արմեն Աշոտյանի հոդվածը Էլ ինչ պետգնում՝ առանց «Ֆակտորի փրոդաքշն»-ի. թավշյա Հայաստանը բացահայտել է այս ՍՊԸ-ի՝ նախընտրելի մատակարար լինելու վեհ առաքելությունը. 168.am Տեսնես սրանք էլ կսափրվե՞ն․ Գագիկ Համբարյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկվել հետիոտնին Նազենին պաշտպանության կարիք չունի, նա սեփական խղճի մաքրության ու հայրենասիրության սկզբունքով է ընդդիմադիր․ Լիկա Թումանյան Փաշինյանի հրաժարականը պահանջողի եղբայրը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Էդգար Ղազարյանը գտել է ՀՀ դատախազների ընդհանրությունը Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն Պարոն համայնքապետ` քոմենթներ գրելը թողեք աշխատանքային ժամից հետո. Հակոբ Թուրիկյան Ասում ա՝ «ես հեծո եմ քշում, իսկ դուք խորը քնած եք լինում». Նարե Գրիգորյան ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում․ Անուշ Պողոսյան Եկել եմ սարսափելի եզրակացության... Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. 168.am Քո շեֆի կառավարման տարիներին զինծառայողները տան փոխարեն վերադառնում են Եռաբլուր․ Դանիելյանը՝ Վահագն Ալեքսանյանին Այսօր Փաշինյանը մեկնարկեց Ալիևի հաջորդ՝ Հայաստանի լրիվ ապառազմականացման պահանջի կատարումը․ Րաֆֆի Ասլանյան Նիկոլը ԱԺում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց. Տիգրան Քոչարյան «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր Տգիտություն, անխղճություն, լկտիություն Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am