ՅՈւՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նախաձեռնած «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով համաժողովի ընթացքում ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն և Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) կոմիտեի քարտուղար Քրիստա Պիկատը հայտարարել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, որի համար շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Պիկատը նաև նշել է, որ այժմ, երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն:

Քրիստա Պիկատը հավելել է, որ նախորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի՝ մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղահանվածներին առաջարկելու կառույցի աջակցությունը, և համոզվելու, որ նրանց կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական առումներով՝ ներառելով նաև համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, այն կենդանի ժառանգության պահելու օգնության առաջարկը։ Այս համատեքստում Քրիստա Պիկատը կարևորել է, որ համայնքները սահմանեն իրենց սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունեն և անհրաժեշտության դեպքում ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել համայնքներին։: Քրիստա Պիկատը նշել է, որ այժմ, 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից:

Մեր արձագանքը

Հիշեցնենք, որ 2020-2024 թվականների ընթացքում ՅՈւՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն պատվիրակած՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության մանդատը և առաքելություն չի ուղարկել տարածաշրջան՝ փաստագրելու տարածաշրջանի ժառանգության իրական վիճակը և կանխելու Ադրբեջանի կողմից վերջինիս հետագա ոչնչացումը։

Անդրադառնալով ՅՈւՆԵՍԿՕ-ի գործողություններին՝ նշենք, որ դրանք սահմանափակվել են կոչերով և մտահոգությունների արտահայտմամբ: Ի մասնավորի՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման, դպրոցների, մշակութային և կրոնական վայրերի թիրախավորման առնչությամբ ՅՈւՆԵՍԿՕ-ն հանդես եկավ ընդգծված չեզոքությամբ։ Այս կառույցը կոչ արեց երկու կողմերին պաշտպանել ժառանգությունը՝ իր բոլոր ձևերով (հուշարձաններ, պատմական լանդշաֆտ, ոչ նյութական ժառանգություն)։ Իհարկե, հայտարարության տեքստից չէին կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից բազմիցս ակնհայտորեն խախտված (ինչն այդպես էլ համապատասխան արձագանք չստացավ)՝ Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա առաջին ու երկրորդ արձանագրությունների (1954 թ. և 1999 թ.) դրույթների պահպանման հորդորները։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից գրեթե 10 օր անց, ՅՈւՆԵՍԿՕ-ն «Ժառանգությունը վտանգված է» նկար-ազդակով վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ մշակութային ժառանգության հաշվառման նպատակով առաջարկելով առաքելություն ուղարկել տարածաշրջան, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի (Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված չլինելու պատճառով չի կարող ճանաչվել որպես կողմ) համաձայնությամբ և Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ խորհրդակցության միջոցով։

Մինսկի խմբի խորհրդակցությունը թերևս տեղի ունեցավ, բայց շոշափելի արդյունքների չհանգեցրեց․ 2022 թ. փետրվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռավար հանդիպման ժամանակ՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ որոշվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից առաքելություն ուղարկել երկու երկրներ՝ մոնիթորինգի ենթարկելու մշակութային ժառանգության վիճակը և ուսումնասիրելու ինչպես Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայկական, այնպես էլ Հայաստանում ադրբեջանական ժառանգության վիճակը։

Բայց ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարությունից մեկ ամիս անց կազմակերպության գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնական Էռնեստո Օտտոնեն հայտարարեց, որ իրենք դեռ սպասում են Ադրբեջանի պատասխանին։ «Մինչ այժմ մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին և անհաջողության մատնվել․․»,- ասված է հայտարարության մեջ (Nazaretyan, Artsakh’s Cultural Heritage Under Threat)։ Իսկ ահա 2020 թ. դեկտեմբերի 21-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն տարածեց մամուլի հաղորդագրություն, որում ցավում էր, որ ԼՂ փորձագետների անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու գործընթացը կանխվել է Ադրբեջանի կողմից։ Նշենք, որ պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել, իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է»։

 

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ինչու են վիճել Լարված իրավիճակ՝ Հանրապետական մարզադաշտում ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց. փաստաբան Փնթիի սափրվելը, լիքը զբաղմունք կտա հարիֆներին․ Արմեն Գրիգորյան «Իմաստուն» հողատուն. կարճ՝ Փաշինյանի ելույթի մասին․ Արմեն Աշոտյանի հոդվածը Էլ ինչ պետգնում՝ առանց «Ֆակտորի փրոդաքշն»-ի. թավշյա Հայաստանը բացահայտել է այս ՍՊԸ-ի՝ նախընտրելի մատակարար լինելու վեհ առաքելությունը. 168.am Տեսնես սրանք էլ կսափրվե՞ն․ Գագիկ Համբարյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկվել հետիոտնին Նազենին պաշտպանության կարիք չունի, նա սեփական խղճի մաքրության ու հայրենասիրության սկզբունքով է ընդդիմադիր․ Լիկա Թումանյան Փաշինյանի հրաժարականը պահանջողի եղբայրը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Էդգար Ղազարյանը գտել է ՀՀ դատախազների ընդհանրությունը Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն Պարոն համայնքապետ` քոմենթներ գրելը թողեք աշխատանքային ժամից հետո. Հակոբ Թուրիկյան Ասում ա՝ «ես հեծո եմ քշում, իսկ դուք խորը քնած եք լինում». Նարե Գրիգորյան ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում․ Անուշ Պողոսյան Եկել եմ սարսափելի եզրակացության... Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. 168.am Քո շեֆի կառավարման տարիներին զինծառայողները տան փոխարեն վերադառնում են Եռաբլուր․ Դանիելյանը՝ Վահագն Ալեքսանյանին Այսօր Փաշինյանը մեկնարկեց Ալիևի հաջորդ՝ Հայաստանի լրիվ ապառազմականացման պահանջի կատարումը․ Րաֆֆի Ասլանյան Նիկոլը ԱԺում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց. Տիգրան Քոչարյան «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր Տգիտություն, անխղճություն, լկտիություն Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am