COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան

Այն պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են Բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և հայ գերինեի անհապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիորեն արդարացնում են Բաքվի պատերազմական հանցագործությունները` խրախուսելով նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը.

«Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցությունը Բաքվում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտության, երկակի ստանդարտների, Եվրոպական միության հիմնարար արժեքները դավաճանելու խոսուն օրինակ է։

Մարդ, ով հանդիսացել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հանցավոր հայտարարության կնքահայրերից մեկը, առնվազն կրում է պատասխանատվություն իր պրոպագանդած գործընթացի հետևանքների համար։ Իսկ այդ գործընթացի հետևանքն Արցախի ամբողջական հայաթափումը, այնտեղ իրականացրած էթնիկ զտումը և Բաքվի բանտերում ավելացող հայ ռազմագերիներն են։

Ուստի, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար:

Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ, որոնց ղեկավարները ներկա էին նախորդ համանման միջոցառումներին:

Գնահատանքի է արժանի և կարևոր ձեռքբերում է տարբեր երկների խորհրդարանների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի արդարացի հայտարարությունները, որոնք դատապարտել են ոչ միայն COP29-ի անցկացումը Բաքվում, այլև, ընդհանրապես, այդ երկրի քաղաքականությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներն Արցախում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ գերիների բանտարկությունն ու մարդու իրավունքների աղաղակող խախտումները։

Համաժողովին մասնակցող մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների հասցեական դատապարտում և բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնում»:

 

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ինչու են վիճել Լարված իրավիճակ՝ Հանրապետական մարզադաշտում ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց. փաստաբան Փնթիի սափրվելը, լիքը զբաղմունք կտա հարիֆներին․ Արմեն Գրիգորյան «Իմաստուն» հողատուն. կարճ՝ Փաշինյանի ելույթի մասին․ Արմեն Աշոտյանի հոդվածը Էլ ինչ պետգնում՝ առանց «Ֆակտորի փրոդաքշն»-ի. թավշյա Հայաստանը բացահայտել է այս ՍՊԸ-ի՝ նախընտրելի մատակարար լինելու վեհ առաքելությունը. 168.am Տեսնես սրանք էլ կսափրվե՞ն․ Գագիկ Համբարյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկվել հետիոտնին Նազենին պաշտպանության կարիք չունի, նա սեփական խղճի մաքրության ու հայրենասիրության սկզբունքով է ընդդիմադիր․ Լիկա Թումանյան Փաշինյանի հրաժարականը պահանջողի եղբայրը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Էդգար Ղազարյանը գտել է ՀՀ դատախազների ընդհանրությունը Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն Պարոն համայնքապետ` քոմենթներ գրելը թողեք աշխատանքային ժամից հետո. Հակոբ Թուրիկյան Ասում ա՝ «ես հեծո եմ քշում, իսկ դուք խորը քնած եք լինում». Նարե Գրիգորյան ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում․ Անուշ Պողոսյան Եկել եմ սարսափելի եզրակացության... Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. 168.am Քո շեֆի կառավարման տարիներին զինծառայողները տան փոխարեն վերադառնում են Եռաբլուր․ Դանիելյանը՝ Վահագն Ալեքսանյանին Այսօր Փաշինյանը մեկնարկեց Ալիևի հաջորդ՝ Հայաստանի լրիվ ապառազմականացման պահանջի կատարումը․ Րաֆֆի Ասլանյան Նիկոլը ԱԺում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց. Տիգրան Քոչարյան «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր Տգիտություն, անխղճություն, լկտիություն Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am