Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան
Ընդհանրապես պատերազմներն ընթանում են ռազմական, տնտեսական առավելություններ ստանալու, ամրագրելու տրամաբանությամբ, բայց հայ-ադրբեջանական հակամարտությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայերի ճակատագրերը վճռելը դարձել է միջպետական հարաբերություններում գերիշխանության դրսևորման եղանակներից մեկը։ Այս պայմաններում անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում։ Ի սկզբանե, այո, մեծաթիվ գերիների վերաբերյալ տեսանյութեր ցուցաբերեցին, վաղ փուլում ադրբեջանական կողմը տևական ժամանակ հրաժարվում էր հաստատումներ տալ, ընտանիքները տևական ժամանակ գտնվում էին անորոշության մեջ։ Բարեբախտաբար դատական գործընթացների և ԿԽՄԿ-ի շնորհիվ գերեվարման դեպքերը սկսեցին հաստատվել, ավելի ուշ՝ հնարավորություն տրվեց տեսակցությունների։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ 2020թ․ պատերազմից ի վեր հարյուրավոր հայեր, նախնական տվյալներով՝ 300-ը գերազանցող հայեր գերեվարվել են, հայրենադարձվել են շուրջ 200 գերիներ, որոնց շրջանում առկա էին անձինք, որոնք սահմանային միջադեպերի արդյունքում էին հայտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո։
Նրա փոխանցմամբ՝ պաշտոնապես հաստատված է՝ 23 հայեր այս պահին գտնվում են Բաքվում անազատության մեջ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ 18 դեպքերը տեղի են ունեցել 2023 թվականին։
Նրա խոսքով՝ նրանց կարգավիճակի մասին խոսելիս օգտագործվում է գերի, պատանդ տերմինները։
«Պատանդը ճիշտ է նկարագրում նրաց կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը կապված է ոչ թե կոնֆլիկիտի, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ»,-ասաց Ս. Սահակյանը։
Բաքվում անազատության մեջ պահվող 23 անձանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչներ են։
«Այս անձանց ազատ արձակումը կապված է և քաղաքական, և դիվանագիտական, և իրավական աշխատանքի հետ։ Նշեմ, որ խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառպես ապահովում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ, բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաև կոմիտեի գործունեությունը»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ եղել են հայրենադարձված գերիներ, որոնց երբևէ չի տեսակցել ԿԽՄԿ-ն։
Մանրամասներ ներկայացնելով խոշտանգման դեպքերից՝ Սահակյանը հայտնեց, որ արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր։
Աղբյուր` Փաստինֆո