Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս օրերին, ինքնին հասկանալի է, ադրբեջանական հանցավոր իշխանությունների հիմնական գլխացավը COP-29 համաժողովն է՝ եկած ու չեկած հյուրերով, ուղեկից հարցադրումներով և զարգացումներով հանդերձ: Փաշինյանի գործընկեր Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ, օտարերկրյա լրատվամիջոցների հետ շփումներում հիմնականում նույնն է ակնարկում: Մասնավորապես ռուսական ՏԱՍՍ-ին Հաջիևը նախօրեին ասել է, որ այժմ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է. «Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»:

Հնարավոր է, սա զուտ «շեղող մանևր» է ադրբեջանական վարչախմբի կողմից: Ի վերջո, անգամ «խաղաղության խաչմերուկի» ԱԳ նախարարությունն էր ակնարկում, որ ՄԱԿ-ի բնակլիմայական համաժողովից հետո հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի: Հատկանշական է, որ, օրինակ՝ նույն Հաջիևը ոչ թե ասում է՝ դեկտեմբերին կշարունակվեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այլ խոսում է, ուշադրություն, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ նոր գործընթաց սկսելու մասին: Իսկ ի՞նչ ասել է՝ «նոր գործընթաց»: Առաջինն, ինչ տրամաբանորեն կարելի է ենթադրել, այն է, որ, Ալիևի օգնականի կարծիքով, դեկտեմբերին լինելու է այլ իրավիճակ, որն էլ իր ասած «նոր գործընթացի» սկիզբ կդնի: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ չի ասում, թե կշարունակվեն այդ չարաբաստիկ պայմանագրի շուրջ մինչև այս եղած բանակցությունները: Մյուս կողմից՝ Հաջիևի անմիջական ղեկավար Ալիևը օրերս հայտարարել էր, թե մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով առկա իրողությունները, բավականին սպառնալից է հնչում: Շատ պարզ է. եթե Ալիևը նման բան է ասում, ուրեմն՝ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունի կամ լրացուցիչ զիջումների խոստումներ է ստացել Փաշինյանի ռեժիմից: Ինչևէ:

Դեկտեմբերին երկու տասնօրյակից էլ քիչ է մնացել: Կտեսնենք, թե ինչ կլինի: Իսկ ի՞նչ կա արդեն եղած կամ բանակցվող, այսպես ասած, «խաղաղության պայմանագրից»: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, ու, առհասարակ, կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է հասկանում՝ հայտարարելով «խաղաղության» մասին: Սկսենք Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացրած «խաղաղությունից»: Դա կարելի է նկարագրել այսպես. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը կես մետր հաստության և երկուսուկես մետր բարձրությամբ պատով, իսկ որոշակի տեղերում՝ նորատունկ ծառերով «պաշտպանված» ու «սահմանազատված» են սպառազինված ու դիրքավորված թշնամուց՝ ադրբեջանական զինուժից: Սա, ինչ վերաբերում է տեղերում «անվտանգության» ապահովմանը: Փաշինյանական պատկերացմամբ՝ «խաղաղությունը» այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազատորեն օգտվելու են Հայաստանի կոմունիկացիաներից (ավտոճանապարհներ, երկաթուղի), առանց վերահսկողության կամ ինչ-որ մասնավոր պահնորդական ընկերության «հսկողության» ներքո: Շարունակենք. փաշինյանական տարբերակով «խաղաղությունը» նշանակելու է, ընդամենը, որ ՀՀ բնակիչները ամեն օր մի փոր հաց պիտի ուտեն ու փառք տան կառավարությանը, որ կոնկրետ այդ օրը ողջ-առողջ մտան անկողին՝ աղոտ հույսով, որ առավոտյան, այնուամենայնիվ, կարթնանան, ըստ որում՝ իրենց տան մեջ: Կարճ ասած՝ «հաց՝ կաց»:

Ու՝ վերջ: Սա է Փաշինյանի պատկերացրած «խաղաղությունը», ինչը նա քարոզում կամ, այսպես ասենք, այս քարոզչությունը «վաճառում» է ՀՀ քաղաքացիների կամ դեռևս առկա դյուրահավատների վրա: Փաշինյանական «խաղաղության» պատկերացումներում կա նաև «հարևանների հետ առևտուր անելու» կետ, որը մի փոքր բացելու կարիք ունի: Առհասարակ, Հայաստանի հարևանները չորսն են: Նրանցից երկուսի հետ ու երկուսի կոմունիկացիաներից օգտվելով՝ Հայաստանը բավականին արդյունավետ «առևտուր անում էր»: Փաշինյանն ու ՔՊ-ն, ասելով «հարևաններ», չգիտես ինչու, նկատի ունեն բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ «առևտուր անելը» նրանց մտասևեռումն է՝ դեռևս Փաշինյանի «ընդդիմադիր աշխատելու» ժամանակներից: Թե ինչպես են կարողանում Փաշինյանն ու ՔՊ-ն ադրբեջանաթուրքական տանդեմի հետ «առևտուր անել», ամենից ակնառու վկայում են հայաթափված Արցախը, թշնամուն հանձնված հայկական տարածքները...

Լավ, իսկ, օրինակ՝ Ալիևն ի՞նչ է պատկերացնում, երբ խոսում է Հայաստանի հետ «խաղաղության» մասին: Ցավոք, դա նույնպես դժվար չէ պատկերացնել և ընկալել, եթե, իհարկե, չես ուզում չընկալել: Եթե խիստ հակիրճ, ապա Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» այն է, որ Հայաստանը կոչվի «Արևմտյան Ադրբեջան»: Ալիևի ու ադրբեջանական իշխանությունների, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական «խալխի» պատկերացրած «խաղաղությունը» նկարագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով. ա) Սյունիքով ու ոչ միայն Սյունիքով ազատ ու անխոչընդոտ, անվերահսկելի անցուդարձ (սա՝ լավագույն դեպքում), բ) Հայաստանի զինված ուժերի թվաքանակի բազմապատիկ սահմանափակում՝ ծանր սպառազինություն ունենալու արգելքով, գ) «պատերազմական հանցագործների» (Արցախի ազատամարտի ու Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների) ազատազրկում, դ) Հայաստանի կողմից ահռելի «ռազմատուգանքների» հանձնառություն, իսկ եթե գումարով ՀՀ-ն անկարող է վճարել, ապա հատուցում՝ տարածքային հավել յալ զիջումներով, ե) մի քանի հարյուր հազար ադրբեջանական թուրքերի բնակեցում ՀՀ վերահսկողության տակ մնացած տարածքներում, տվյալ ադրբեջանական «վերաբնակների» բոլոր կարիքների ու քմահաճույքների արագընթաց բավարարում և այլն...

Եվ ի՞նչ, շա՞տ հրապուրիչ «ապագա կա» է կամ «խաղաղության խաչմերուկ»: Ըստ որում, դեռ չենք խոսում թուրքական պատկերացումների մասին, որոնք հանգում են Հայոց ցեղասպանության ուրացմանն ու թուրքերից ներողություն խնդրելուն, Սփյուռքի հայության մուտքի արգելմանը, «ռևանշիստական» կուսակցությունների փակմանը, Արարատ սարից, սարի պատկերից, անվանումից հրապարակայնորեն ու համատարած հրաժարմանը ու... այդպես շարունակ: Իրողություններն ու երկուստեք հռչակված թիրախային նպատակներն այնքան ակնհայտ են, որ ամենևին էլ պետք չէ քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր լինել՝ հասկանալու համար, թե իր բովանդակության մեջ ինչ է «խաղաղության պայմանագիր» ասվածն ու ինչ ծանրագույն հետևանքների է այն հանգեցնելու: Մեծ հաշվով, Փաշինյանի քաղաքականությունն ու դրանով գործած ավերումները հանգեցրել են այն բանին, որ «խաղաղություն» կոնֆետային բառի ու փայլաթղթի ներքո Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին ներկայացվում է «կապիտուլ յացիա-2» ստորագրելու պահանջ: Ու թող հետո ոչ մեկը չասի, թե՝ «բայց մենք ի՜նչ իմանայինք... բայց մենք ո՞նց պատկերացնեինք...»: Գիտեք: Ասողների պակաս չկա: Լսողների պակաս կա:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video) Այսքան սպանություններից հետո ինչու՞ հրաժարական չտվեցիք․ հարց՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (video) Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը Իսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ Էրդողան Թող Փաշինյանը լա՛վ իմանա՝ իրենից հետո էլ կյանք կա ու լավ է լինելու․ Քրիստինե Վարդանյան (video) Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եք Սու՞տ, թե՞․․․․ Սուրեն Պապիկյանի պատասխանն Արման Թաթոյանին (video) Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am