68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել

Ուրբաթ օրը արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում: 68-ամյա կինը հիվանդանոցում հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և մահացել: «Հրապարակ»-ին պատմել են, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել և ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ-որ մեկի անփութության պատճառով խմել է շշից, որի մեջ, պարզվել է, սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եղել։

«Միքայելյան վիրաբուժության» ինստիտուտի հանրային կապերի բաժնից «Հրապարակ»-ին տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանել են․

«Նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 68-ամյա պացիենտը, ով տևական ժամանակ է՝ բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում՝ հարազատի ներկայությամբ, ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել։ Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ՝ համապատասխան սարքից և սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է։ Դեպքով զբաղվում են իրավապահները»։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Պարոն համայնքապետ` քոմենթներ գրելը թողեք աշխատանքային ժամից հետո. Հակոբ Թուրիկյան Ասում ա՝ «ես հեծո եմ քշում, իսկ դուք խորը քնած եք լինում». Նարե Գրիգորյան ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում․ Անուշ Պողոսյան Եկել եմ սարսափելի եզրակացության... Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. 168.am Քո շեֆի կառավարման տարիներին զինծառայողները տան փոխարեն վերադառնում են Եռաբլուր․ Դանիելյանը՝ Վահագն Ալեքսանյանին Այսօր Փաշինյանը մեկնարկեց Ալիևի հաջորդ՝ Հայաստանի լրիվ ապառազմականացման պահանջի կատարումը․ Րաֆֆի Ասլանյան Նիկոլը ԱԺում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց. Տիգրան Քոչարյան «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր Տգիտություն, անխղճություն, լկտիություն Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա.ֆուտբոլասերների ակցիան Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է Նիկոլ, հոկտեմբերի 19-ին դու ես ասել, որ հաղթելու շանս չկա, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը Թուրքիայի նախագահը սպառնում է քրդերին նոր ռազմական գործողություններով Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի՝ COP29-ի դեմ կազմակերպած ակցիային Մեր նահատակների արյամբ կազմավորված բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը Իրանը միջուկային զենք ստեղծելու մասին Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին «ՀԷՑ-ը խլել», «ՀԷՑ-ը մասնատել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am