Որքան գումար է հատկացվել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար

2018 թվականից ի վեր, Երևանում տեղի ունեցող մեծ միջոցառումների կազմակերպումը, գրեթե միշտ վստահվում է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին և «Սինեմարտ» ՍՊԸ-ին։
Երևանի քաղաքապետարանը, դեռևս միայն ամանորյա զարդարանքի համար որոշել է հատկացնել 549 մլն դրամ։

Euromedia24.com-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը նշեց, որ անցած տարիներին առանց մրցույթի է իրականացվել, իսկ այս անգամ մրցույթով է իրականանալու։
«Մրցույթը կեղծ ձևով են իրականացնում, անցած տարիներին, որ ընկերությունները իրականացրել են, այս անգամ մրցույթին միայն այդ երկու ընկերություններն են մասնակցում»։
Զարոկյանի խոսքով տարօրինակ է, որ քաղաքապետարանը միշտ հրապարակում է մրցույթի առավելագույն գինը։

«Կարող է այլ ընկերություն 20 տոկոս ավելի մատչելի կազմակերպի, սակայն քաղաքապետարանը առավելագույն գինն է հրապարակում, նույնը արվել է ծառերի գնման ժամանակ, ինչ Ավինյանը եկել է իշխանության, միշտ քիչ մասնակցիներ են մասնակցում մրցույթներին»,-հավելեց մեր զրուցակիցը։

Պեդրո Զարոկյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կավելացվի ևս 600 մլն դրամ։

«Անցած տարիների առանց մրցույթի ամանորյա և այլ միջոցառումների դեկորացիաների դեմ բողոքելուց հետո, այս տարի քաղաքապետարանը որոշել է «տենդեր» անել: Բայց ակնհայտորեն նույն երկու ընկերությունները, ինչ նախկինում էին՝ «Ֆակտորի փրոդաքշն» և «Սինեմարտ» ՍՊԸ-ներն են մասնակցում, որոնք հաղթել են անհեթեթ թանկ գներով մրցույթը` չմրցելով միմյանց հետ զարդերի տեսակի վերաբերյալ, որպեսզի երկուսն էլ կարողանան առաջարկել առավելագույն թույլատրելի գումարը և շահել:

Սա ակնհայտորեն կոռուպցիոն սխեմա է, որը վատնում է հարկատուների փողերը և խոչընդոտում ազնիվ ընկերություններին մրցակցել քաղաքային և պետական միջոցառումների հայտերում մրցունակ գներ առաջարկելու համար», - նշեց Զարոկյանը։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Եկել եմ սարսափելի եզրակացության... Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. 168.am Քո շեֆի կառավարման տարիներին զինծառայողները տան փոխարեն վերադառնում են Եռաբլուր․ Դանիելյանը՝ Վահագն Ալեքսանյանին Այսօր Փաշինյանը մեկնարկեց Ալիևի հաջորդ՝ Հայաստանի լրիվ ապառազմականացման պահանջի կատարումը․ Րաֆֆի Ասլանյան Նիկոլը ԱԺում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց. Տիգրան Քոչարյան «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր Տգիտություն, անխղճություն, լկտիություն Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա.ֆուտբոլասերների ակցիան Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է Նիկոլ, հոկտեմբերի 19-ին դու ես ասել, որ հաղթելու շանս չկա, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը Թուրքիայի նախագահը սպառնում է քրդերին նոր ռազմական գործողություններով Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի՝ COP29-ի դեմ կազմակերպած ակցիային Մեր նահատակների արյամբ կազմավորված բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը Իրանը միջուկային զենք ստեղծելու մասին Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին «ՀԷՑ-ը խլել», «ՀԷՑ-ը մասնատել» Ադրբեջանը հիմա էլ հետաքրքրված է միջուկային էներգիայով՝ փոքր մոդուլային ռեակտորներ է ուզում Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակաhարությամբ, վիրավnրներ կան Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն Կովկասում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am