Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար

Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող COP 29 համաժողովի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որակումներին: Նա նշել է, որ Ֆրանսիան անպատասխան չի թողնի այդ հայտարարությունները:

«Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ նախագահ Ալիևի կատարած արտահայտություններն անընդունելի են: Անհնար է արդարացնել ուղղակի հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների նկատմամբ: Ադրբեջանը սեփական շահերի համար է օգտագործում կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչը վայել չէ: Այդ հարձակումները CCNUCC-ի (Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով) վարքի կոդեքսի կոպտագույն խախտում են: Դրանք անպատասխան չեն մնա: Զավեշտալի է նաև, որ ռեպրեսիվ և ազատության դեմ հանդես եկող Ադրբեջանի վարչակարգը մարդու իրավունքների վերաբերյալ դասեր է տալիս»,- հայտարարել է Անյես Պանիե-Ռյունաշեն:

Նախարարն անընդունելի է համարում նաև հանածո վառելիքի տեսակների նկատմամբ Ադրբեջանի աջակցության արտահայտություններն այն դեպքում, երբ ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:

«Դա արժանի չէ COP-ում նախագահությանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Բրազիլիային և Մեծ Բրիտանիային, որոնք պարտավորվել են վերանայել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման իրենց թիրախները՝ դարձնելով դրանք ավելի հավակնոտ: Կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարելու համար միջազգային հանրությունը պահանջում է հենց նման դրական դինամիկա, այլ ոչ թե ցածրակարգ հարձակումներ»,- ընդգծել է Անյես Պանիե-Ռյունաշեն:

Նախարարը հայտարարել է նաև, որ այս նոր իրավիճակում, Ֆրանսիայի նախագահի և վարչապետի հետ քննարկելուց և համաձայնեցնելուց հետո, որոշել է ձեռնպահ մնալ հաջորդ շաբաթ Բաքու մեկնելուց:

«Նաև ցանկանում եմ հավաստիացնել, որ ֆրանսիական բանակցային խմբերն իմ հեռահար աջակցությամբ անխոնջ կաշխատեն մեր եվրոպացի գործընկերների հետ՝ պաշտպանելու մոլորակը և մեր բնակիչներին: Մենք կշարունակենք հետամուտ լինել ամենահավակնոտ նպատակներին՝ իրացնելու Փարիզյան համաձայնագրի (2015 թվականի – խմբագր.) դրույթները, որոնք պաշտպանում ենք ստորագրելուց 10 տարի անց»,- իր խոսքը եզրափակել է Անյես Պանիե-Ռյունաշեն:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր անակնկալ է ձեզ մատուցում․ Անուշ Պողոսյան Եկել եմ սարսափելի եզրակացության... Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. 168.am Քո շեֆի կառավարման տարիներին զինծառայողները տան փոխարեն վերադառնում են Եռաբլուր․ Դանիելյանը՝ Վահագն Ալեքսանյանին Այսօր Փաշինյանը մեկնարկեց Ալիևի հաջորդ՝ Հայաստանի լրիվ ապառազմականացման պահանջի կատարումը․ Րաֆֆի Ասլանյան Նիկոլը ԱԺում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց. Տիգրան Քոչարյան «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր Տգիտություն, անխղճություն, լկտիություն Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա.ֆուտբոլասերների ակցիան Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է Նիկոլ, հոկտեմբերի 19-ին դու ես ասել, որ հաղթելու շանս չկա, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը Թուրքիայի նախագահը սպառնում է քրդերին նոր ռազմական գործողություններով Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի՝ COP29-ի դեմ կազմակերպած ակցիային Մեր նահատակների արյամբ կազմավորված բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը Իրանը միջուկային զենք ստեղծելու մասին Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին «ՀԷՑ-ը խլել», «ՀԷՑ-ը մասնատել» Ադրբեջանը հիմա էլ հետաքրքրված է միջուկային էներգիայով՝ փոքր մոդուլային ռեակտորներ է ուզում Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակաhարությամբ, վիրավnրներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am