Երևանի իշխանությունը որոշել է 2025թ. հունվարի 1-ից ուղևարձի գինը թանկացնել մինչև 300 դրամ: «Մայր Հայաստանը» դեմ է այդ որոշմանը և հանդես է եկել աննախադեպ քաղաքացիական նախաձեռնությամբ՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման, ըստ որի՝ տրանսպորտի առավելագույն գինը պետք է լինի 100 դրամ: Այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց․
«Սա աննախադեպ քաղաքացիական նախաձեռնություն է, բայց ամեն ինչ առաջին անգամ է լինում։ Մենք ցույց ենք տալիս քաղաքացիներին, որ այս գործիքն էլ ենք օգտագործում։ Մենք ասում ենք՝ սիրելի երևանցիներ, դուք մեր օգտին քվեարկել եք, տվել եք համապատասխան քանակի ձայներ, իհարկե ցավալի է, որ քիչ եք մասնակցել, բայց ամեն դեպքում մենք բոլորի շահերը պաշտպանում ենք։ Հիմա, օգնեք մեզ, նորից տվեք ձեր քվեն այն առումով, որ ուղղակի ստորագրեք, դուք ուրիշ բան մի արեք այս պահին։ Ստորագրեք, որպեսզի մենք ճնշենք այս իշխանություններին, որպեսզի ձեր շահերը պաշտպանվի։ Մենք նորից դիմում ենք քաղաքացիների օգնությանը։ Ուրիշ ուժ չկա։ Էդ քաղաքացիների օգնությունը մեզ կտա էն ուժը, որով մենք ուժի լեզվով կխոսենք քաղաքային իշխանությունների հետ և կպարտադրենք նրանց հրաժարվել հակաժողովրդական որշումից, որը իրենք կայացրել են»։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը